Տնտեսություն 

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Մարտին Գալստյանի թեկնածությանը

Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 6-ին դրական եզրակացություն է տվել Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնակատար Մարտին Գալստյանի թեկնածությանը։

Գալստյանը, մասնավորապես, ներկայացրել է վերջին 7 տարիների ընթացքում ԿԲ-ի իրականացրած գործունեությունը։

Հայաստանի Կենտրոնական բանկն անկախ մարմին է, որի գլխավոր նպատակը երկրում գների կայունության ապահովումն է։ Այն մշակում և իրականացնում է դրամավարկային քաղաքականությունը, թողարկում է ազգային արժույթը, կարգավորում և վերահսկում է ֆինանսական համակարգը՝ ապահովելով բանկային հատվածի և վճարահաշվարկային համակարգերի կայունությունը, ինչպես նաև ֆինանսական ծառայությունների սպառողների շահերի պաշտպանությունը։

Նույն շարքից