Տնտեսություն 

Ֆրանսիան իր ոսկին դուրս է բերել ԱՄՆ-ից

Ֆրանսիայի կենտրոնական բանկը վաճառել է ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգում պահվող մնացած ոսկին և այն փոխարինել Փարիզում գտնվող ավելի բարձր որակի ձուլակտորներով՝ օգտվելով գների աճից և իր պահուստները թարմացնելով վաստակելով գրեթե 13 միլիարդ եվրո, հաղորդում է Ֆրանսիայի միջազգային ռադիոկայանաը (Radio France Internationale, RFI)։

Անցյալ շաբաթ Ֆրանսիայի կենտրոնական բանկը 129 տոննա ոսկու գնի բարձրացման արդյունքում հայտարարել էր 12,8 միլիարդ եվրո շահույթի մասին, որը կազմում է Ֆրանսիայի ընդհանուր պահուստների մոտավորապես 5%-ը, 2025 թվականի հուլիսից մինչև 2026 թվականի հունվարը։

Այս ոսկին Նյու Յորքում պահվող Ֆրանսիայի վերջին պահուստն էր։ Այն փոխարինվեց Եվրոպայում գնված և Փարիզում պահվող համարժեք քանակությամբ։

Ֆրանսիայի ոսկու ընդհանուր պահուստները, որոնք  մոտավորապես կազմում են 2437 տոննա՝ աշխարհում չորրորդ խոշորագույնը, այժմ ամբողջությամբ պահվում են Փարիզում։ Դրանց թվում են 134 տոննա հին ձուլակտորներ և մետաղադրամներ, որոնք բանկը մտադիր է մինչև 2028 թվականը համապատասխանեցնել ստանդարտի։

Նույն շարքից