Տնտեսություն 

Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրի շրջանակում դիմումներ ներկայացնելու ժամկետը երկարացվել է մինչև 2026 թ. դեկտեմբերի 31-ը

Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրի շրջանակում դիմումներ ներկայացնելու ժամկետը երկարացվել է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը։ Կառավարության այսօրվա նիստում հաստատվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ներկայացված որոշման նախագիծը։

Միաժամանակ, ծրագրից օգտվելու հնարավորություն է տրվում նաև Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում աշխատող անձանց։ Սահմանվում է բացառություն այն դեպքերի համար, երբ 3 ամիս անընդմեջ եկամտային հարկ չհաշվարկվելու կամ այդ ժամանակահատվածում յուրաքանչյուր ամիս 18,750 դրամից պակաս եկամտային հարկ հաշվարկվելու դեպքում շահառուի աջակցության տրամադրումը դադարեցվել է այս դեպքում շահառուին ևս մեկ անգամ հնարավորություն է տրվում դիմում ներկայացնել ծրագրում ընդգրկվելու համար։

Հիշեցնենք, որ 2025թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ծրագրից ընդհանուր առմամբ օգտվել է 8006 անձ, որոնցից 1560-ի վարկերն ամբողջությամբ մարվել են շահառուներից 2063-ը կամ 26%ը  միջոցառմանը  նախորդող ամիսներին  չեն ունեցել ֆորմալ  զբաղվածություն։  2025 թ դեկտեմբեր ամիսը ներառյալ շահառուների աշխատավարձից առաջացած եկամտային հարկից վարկերի մարման աջակցությանն է ուղղվել 1,3 մլրդ դրամ։

Նույն շարքից