Հասարակություն Հիշում եմ և պահանջում 

Ֆրանսիական Ավինյոնում հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

analitik.am

Ֆրանսիական Ավինյոնում հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Nouvelles d’Armenie-ի փոխանցմամբ, քաղաքային հրապարակում բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակի հուշակոթողի մոտ մեծ թվով մարդիկ են հավաքվել:

Հիշատակի արարողությունը սկսվել է տերունական աղոթքով, ինչից հետո հնչել են Հայաստանի եւ Ֆրանսիայի օրհներգերը:

Ավինյոնի Ֆրանս-հայկական ասոցիացիայի նախագահ Վերոնիկա Բրյունա-Մարդոյանը շնորհակալություն է հայտնել քաղաքապետ Սեսիլ Էլլին՝ վերջերս կոթողի հարեւանությամբ Ֆրանսիական դիմադրության հերոս Միսակ Մանուշյանի կիսանդրին տեղադրելու համար:

Արարողությանը ներկա է եղել նաեւ Վոկլյուզ դեպարտամենտից սենատոր Ալեն Դյուֆոն:

Նույն շարքից