Հասարակություն 

ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածել են ավելի քան 80 համալսարանների․ Իրանի դեսպան

Փետրվարին սկսված զինված հակամարտության սկզբից ի վեր ԱՄՆ-ն և Իսրայելը ավելի քան 80 համալսարաններ, գիտական կենտրոններ ու գրադարաններ են թիրախավորել Իրանի տարածքում: Այս մասին հայտնել Է Տաջիկստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Ալիռեզա Հաքիքիյանը՝ ելույթ ունենալով Դուշանբեում արտասահմանյան երկրների համալսարանների երրորդ միջազգային փառատոն-ցուցահանդեսի բացմանը։

«Համալսարանների և գիտահետազոտական կենտրոնների թիրախավորումն ամենից լավ է բացահայտում [Իրանի] թշնամիների հակամարդկային էությունը: Ռազմական գործողությունների սկզբից մինչ օրս ամերիկյան և սիոնիստական ուժերը հարվածներ են հասցրել Իրանի ավելի քան 30 համալսարանի, մի քանի գիտական ու հետազոտական կենտրոնների, ինչպես նաև 55 գրադարանների»,- նշել է նա:

Դեսպանը հավելել է, որ այդ հարձակումների հետևանքով զոհվել են նաև ուսանողներ։ Նրա խոսքով՝ դրանք հարվածներ էին ոչ միայն իրանցիներին, այլև Իրանի բուհերում սովորող հազարավոր այլ օտարերկրացիներին։

«Մենք այսօր [Դուշանբեում] հավաքվել ենք այնպիսի պայմաններում, երբ աշխարհն ականատես է դառնում տարածաշրջանում իրականացվող ռազմական հանցագործություններին, ինչպես նաև կայունությանը սպառնացող ահաբեկչական գործողություններին, որոնք ոչ միայն հակասում են տարածաշրջանի [Մերձավոր Արևելքի] անվտանգության շահերին, այլև վտանգում են ողջ աշխարհը»,- ընդգծել է Հաքիքիյանը։

Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիան սկսվել է Մինաբի դպրոցին հասցված հարվածով, որի հետևանքով 170 երեխա է զոհվել։

Նույն շարքից