2026թ. հունվարին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 7.6%, իսկ նախորդ ամսվա համեմատ գրանցվել է 48.3% անկում, հայտնում են ՀՀ կառավարությունից։
Դիտարկվող ժամանակահատվածում, նախորդ տարվա համեմատ, տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ.
շինարարություն՝ 18.7%,
արդյունաբերություն՝ 10.6%,
ծառայություններ՝ 7.4%,
առևտրի շրջանառություն՝ 0.7%։
2025թ. հունվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է 12%-ով. արտահանումը նվազել է 13.5%-ով, իսկ ներմուծումը՝ 11.2%-ով:
Դիտարկվող ժամանակահատվածում, նախորդ տարվա համեմատ, ՀՀ սպառողական շուկայում գնաճը կազմել է 3.8%: