Հասարակություն 

Իրանում 20 ԲՈՒՀ է վնասվել

ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների հետևանքով առաջացած էսկալացիայից ի վեր ավելի քան 20 բարձրագույն ուսումնական հաստատություններ են վնասվել Իրանում։ Այս մասին հայտնել է իրանական SNN հեռուստաալիքը։

Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը պատերազմ են սկսել Իրանի դեմ։ Հարվածների տակ են հայտնվել իրանական խոշորագույն քաղաքները, այդ թվում՝ Թեհրանը։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է լայնամասշտաբ պատասխան գործողության մասին՝ հարվածներ հասցնելով Իսրայելի վրա։ Հարվածների են ենթարկվել նաև Բահրեյնում, Հորդանանում, Իրաքում, Կատարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում և Սաուդյան Արաբիայում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտները։

Նույն շարքից