Բարի օր 

Երբ դու դուրս գաս, նոր լավ կլինենք. Խաչիկ Մանուկյանը՝ Բագրատ Սրբազանին

18 արդարների գործով դատական նիստի մեկնարկին բազմաթիվ քաղաքացիներ, հոգևորականներ, հասարակական գործիչներ մոտենում են դահլիճում ապակուց այն կողմ՝ մեղադրյալի կարգավիճակում գտնվող Բագրատ Սրբազանին ու ողջունում, հետաքրքրվում նրա որպիսությամբ, աջակցության խոսքեր հղում։

Գրող, հրապարակախոս, 44-օրյա պատերազմում զոհված Վաչագան Մանուկյանի հայրը՝ Խաչիկ Մանուկյանը մոտեցավ Բագրատ Սրբազանին։ Սրբազանը հետարքրվեց Մանուկյանի որպիսությամբ։

«Շատ գիտեմ, քեզ որ թողնեն, նոր լավ կլինեմ։ Երբ դու դուրս գաս, նոր լավ կլինենք»,-ասաց  նա։

Հիշեցնենք, որ Բագրատ Սրբազանի և մյուս արդարների գործով դատական նիստերը տեղի են ունենում յուրաքանչյուր հինգշաբթի օր, բայց քանի որ փետրվարի 25-ին լրանում են այս գործով մեղադրյալների մի մասի խափանման միջոցների ժամկետները, այս շաբաթ դատական նիստ գումարվեց նաև այսօր՝ փետրվարի 23-ին։ Հինգշաբթի օրվա դատական նիստը նույնպես տեղի կունենա:

Նույն շարքից