«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը թիմակիցների հետ այցելել է Արմավիրի մարզի Արաքս գյուղ, հանդիպում ունեցել բնակիչների հետ։
Հանդիպման ընթացքում Արման Թաթոյանն անդրադարձել է անվտանգային հարցերին` ընդգծելով, որ դրանք մեր երկրում ունեն առաջնային նշանակություն․ «Մենք ստեղծելու ենք զսպման կարողություն ունեցող այնպիսի բանակ, որ որեւէ երկիր մտքով չանցկացնի հարձակվել մեզ վրա»,- Արման Թաթոյան։