Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը և պատրաստ է անհրաժեշտության դեպքում իր ներդրումն ունենալ այդ հարցում։ Այս մասին Թբիլիսիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Վրաստանն աջակցում է Հարավային Կովկասի երկրների խաղաղ համակեցությանն ու կառուցողական համագործակցությանը, ինչպես նաև այդ նպատակին ուղղված նախաձեռնություններին։ Անհրաժեշտության դեպքում մենք պատրաստ ենք մեր դրական ավանդը ներդնել այդ հարաբերությունների զարգացման գործում»,- ասել է Կոբախիձեն։
Վարչապետը նաև շեշտել է տեղի ունեցող իրադարձությունների պայմաններում՝ «Միջին միջանցքի» (ՏՄՏՄ) մեծացող դերը։