Քաղաքական 

Իլհամ Ալիևը պետական այցով ժամանել է Վրաստան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պետական այցով ժամանել է Վրաստան։

Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան միջազգային օդանավակայանում պատվո պահակախումբ է կանգնեցվել հարևան պետության ղեկավարի պատվին։

Իլհամ Ալիևին և առաջին տիկին Մեհրիբան Ալիևային դիմավորել են Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին և այլ պաշտոնյաներ։

Նույն շարքից