Սպորտ 

Արժե, որ հայուհիները ծանրամարտով զբաղվեն, նաև անիմաստ փողեր ծախսվեն, երբ մեդալի տիրանալու հույս չկա

analitik.am

Հայաստանում մի շարք մարզաձևեր կանանց շրջանում արմատավորված չեն: Պարզապես, անիմաստ է փող ծախսել, քանի որ գեղեցիկ սեռի մեր երկրի ներկայացուցիչները խայտառակ արդյունքներ են ցույց տալիս:

Հայաստանում  ծանրորդուհիներ էլ քիչ կան`շուրջ երեք տասնյակ: Վիճահարույց է` այս մարզաձևն ինչանով է նպատակահարմար, որ գեղեցիկ սեռի ներկայցուցիչների համար զբաղմունք լինի:

Այդուհանդերձ, պատկառելի ֆինանսներ են տրամադրվում, մարզուհիները թոշակներ են ստանում, Հայաստանի ներկայացուցիչներն էլ մեր երկրի առաջնության, գավաթի խաղարկության, նաև միջազգային մեկնարկների են մասնակացում:

Եվ ահա, առջևում Ղազախստանի Ալմաթի թաղաքում անցկացվելիք աշխարհի առաջնությունն է: Մրցումները կայանալու են նոյեմբերի 8-16-ը: Հայաստանից մրցահարթակ է դուրս գալու 6 մարզուհի․ 48 կգ քաշային Էլեն Գրիգորյանը, 53 կգ քաշային Աննա Գովելյանը, 63 կգ քաշայիններ` Իզաբելլա Յայլյանը, Քրիստինե Պետրոսյանը, 69 կգ քաշային Մելինե Դալուզյանը, +75 քաշային Հռիփսիմե Խուրշուդյանը:

Մերոնք ուսումնամրզական հավաքներ են անցկացրել, նախապատրստվել, սակայն պարզվում է, որ մեդալ նվաճելու հույս չունեն: Ընդ որում, թիմի կազմում տիտղոսակիր, պարգևների հարուստ հավաքածուներ, տարբեր փայլով մեդալներ` նաև օլիմպիական խաղերի, ունեցող մարզուհիներ են:

Եթե ի սկզբանե պարզ է, որ նրանք դատարկաձեռն են վերադառնալու, ինքնին հարց է առաջանում` արժե՞, որ հայուհիները ծանրամարտով զբաղվեն, նաև անիմաստ ֆինանսներ վատնվեն:

Իսկ այն պարզաբանումը, որ մերոնք այս անգամ պայքարելու են միայն օլիմպիական վարկանիշային միավորներ վաստակելու համար, սնանկ է, չի արդարացնում, քանի որ սոսկ բարձր միավորներ կարող են ստանալ պատվավոր տեղեր գրավողները;

Պարզապես, անհասկանալի է, թե ավանդույթներ ունեցող այս մարզաձևի մեր երկրի ներկյացուցիչներն ինչու են այսպես համեստ ձգտումներով մրցավայր ուղևորվել և ոչ մի հույս չեն ներշնչում:

Իմիջայլոց,  արգելված դեղամիջոցներ օգտագործողների դեմ պայքարը խստացվել է ամբողջ աշխարհում, նաև Հայաստանի սպորտի ղեկավարությունն էլ սպառնացել է խստագույնս պատժել նրանց, ովքեր կխախտեն կարգը…

 

Նույն շարքից