Լրահոս Սպորտ 

Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը

analitik.am

ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի Լատվիա-Հայաստան և ընկերական Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան հանդիպումներին ընդառաջ՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը․

Դարպասապահներ
Օգնյեն Չանչարևիչ - «Ալաշկերտ»
Արսեն Բեգլարյան - «Արարատ-Արմենիա»
Ստանիսլավ Բուչնև - «Փյունիկ»

Պաշտպաններ
Վարազդատ Հարոյան - «Աստանա» (Ղազախստան)
Կամո Հովհաննիսյան - «Աստանա» (Ղազախստան)
Գեորգի Հարությունյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)
Նաիր Թիկնիզյան - «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)
Անդրե Չալըշըր - «Բրոմապոյկարնա» (Շվեդիա)
Ստյոպա Մկրտչյան - «Օսիեկ» (Խորվաթիա)
Տարոն Ոսկանյան - «Ալաշկերտ»
Ժիրայր Մարգարյան - «Ուրարտու»
Էրիկ Փիլոյան - «Ուրարտու»

Կիսապաշտպաններ/Հարձակվողներ
Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)
Տիգրան Բարսեղյան - «Սլովան» (Սլովակիա)
Վահան Բիչախչյան - «Պոգոն» (Լեհաստան)
Լուկաս Սելարայան - «Ալ-Ֆաթեհ» (Սաուդյան Արաբիա)
Ուգոչուկվու Իվու - «Ռուբին» (Կազան, Ռուսաստան)
Էդգար Սևիկյան - «Պարի» (Նիժնի Նովգորոդ, Ռուսաստան)
Արթուր Սերոբյան - «Կասա Պիա» (Պորտուգալիա)
Արտակ Դաշյան - «Փյունիկ»
Հովհաննես Հարությունյան - «Փյունիկ»
Վբեյմար Անգուլո - «Ալաշկերտ»
Հրանտ-Լեոն Ռանոս - «Բորուսիա» (Մյոնխենգլադբախ, Գերմանիա)
Նորբերտո Բալեկյան - «Բոկա Խունիորս» (Արգենտինա)

Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 8-ից մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Հոկտեմբերի 10-ին թիմը կմեկնի Ռիգա, որտեղ հոկտեմբերի 12-ին ուժերը կչափի Լատվիայի ընտրանու հետ: Հոկտեմբերի 14-ին մեր թիմը կմեկնի Հյուսիսային Մակեդոնիա: Հոկտեմբերի 17-ին մակեդոնական Ստրումիցա քաղաքի «Բլագոյ Իստատով» մարզադաշտում երկու թիմերն ընկերական հադիպում կանցկացնեն:

Նույն շարքից