Ֆեյսբուք 

Հեղինակավոր իրավաբան-գիտնական հանդիսանալու պայման սահմանված չէ...

analitik.am

27.07.2018 թվականին կայացավ բոլորիս կողմից շատ սպասված դատավորների ընդհանուր ժողովը։
Ելույթս' որոշ խմբագրումներով.

Արդյոք դատավորների առաջխաղացման ցուցակը կազմելու չափանիշները սահմանելիս հավասար և ոչ խտրականվերաբերմունք է դրսևորվում մի կողմից դատավորների,մյուս կողմից իրավաբան-գիտնականների նկատմամբ։

«Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքն առաջխաղացմանենթակա դատավորների թեկնածուների ցուցակը կազմելու համարսահմանում է ընտրության երկու չափանիշ՝ այն է, հաշվի է առնվում․- «վերաքննիչ դատարանի դատավորի պաշտոնում արդյունավետգործելու համար անհրաժեշտ հմտություններն ու որակները», - «Դատավորի գործունեության գնահատման արդյունքները»:Այսպիսով, ի տարբերություն դատավորների, իրավաբան-գիտնականների համար սահմանվում է միայն առաջին չափանիշը։ Նման պայմաններում, իրավաբան-գիտնականները ձեռք են բերումանհիմն առավելություն, քանի որ չի գնահատվում իրենց՝ նախկինումկատարված գործունեությունը՝ գիտության և դասավանդմանոլորտներում։Ստացվում է այնպես, որ վերաքննիչ դատարանի դատավորներիցուցակը կազմելիս դատավոր թեկնածուների համար սահմանվում էգնահատման դրական արդյունքների պահանջ, անթերի կարիերայիարդյունքներ բավականին ծանրաբեռնված, երկարատև ևպատասխանատու գործում, իսկ իրավաբան-գիտնականների համարանգամ չի սահմանվում հեղինակավոր լինելը։ Այո, հեղինակավորիրավաբան-գիտնական հանդիսանալու պայման սահմանված չէ,սակայն, մեր համոզմամբ, միայն իրավաբան-գիտնական լինելըբավարար պայման չի կարող հանդիսանալ դատավորներիառաջխաղացման ցուցակում ընդգրկվելուն հավակնելու համար:Հետևաբար, պետք է սահմանել չափանիշ նաև իրավաբան-գիտնականների գործունեության գնահատման մասով, օրինակ պետք էհաշվի առնել, վերջինիս կողմից հրապարակված գիտականաշխատանքների քանակն ու բնույթը, դրանց արժեքները գիտական արդի իրավական խնդիրների լուծման հարցում, ակտիվությունըգիտական կոնֆերանսներում և այլն։ Միգուցե, առաջխաղացման ցուցակներում իրավաբան-գիտնականների ընդգրկման նման հնարավորությունը արդարացված էվճռաբեկ դատարանի դեպքում, քանի որ վերջինիս սահմանադրականխնդիրներից մեկը համարվում է օրենքների և այլ նորմատիվ իրավականակտերի միատեսակ կիրառությունը և իրավունքի զարգացումը։Սակայն, սրդյո՞ք վերաքննիչ դատարանը համարվում է այն ատյանը,երբ իրավաբան-գիտնականները պետք է ընդգրկվեն միայն իրենցտեսական և դասավանդման հմտություններով, առանց ունենալուդատավորի փորձ, արդյո՞ք այդ հատկանիշները բավարար են վերաքննիչդատարանի դատավորի գործառույթներն այն արդյունավետությամբիրականացնելու համար, ինչպես կարող էր կատարել դատավորթեկնածուն։Չէ՞ որ, վերաքննիչ դատարանում դատական ակտերի վերաքննությանհամար դատավորից, ըստ էության, առնվազն պահանջվում են այնհմտությունները, որը կարելի է ձեռք բերել միայն տևականժամանակահատվածում արդարադատություն իրականացնելիս։Վերջին շրջանում ցուցակի կազման համար իրականացվածքվեարկությամբ անհրաժեշտ ձայներ են հավաքել իրավաբան-գիտնականներ։ Արդյո՞ք նշված թեկնածուներից բոլորն են Ձեզ հայտնի ևհեղինակավոր իրենց գիատական և դասավանդման գործունեությամբ,ներկաներից քանիսն են տեղյակ թեկնածուների գիտական աշխատանքիկամ գործունեության մասին, որն իր արժեքով ապահովում է տվյալիրավաբան-գիտնականի հեղինակավոր լինելը մասնագիտականհանրության լայն շրջանակներում։Իհարկե ողջունելի է իրավաբան-գիտնականներին նմանհնարավորություն ընձեռնելը, սակայն անհրաժեշտ է նաև պահպանելհավասարակշռությունը․ պետք է սահմանել ավելի խիստ պահանջներ՝առնվազն հեղինակավոր լինելու մասով և կարգավորելհամամասնությունը երկու խումբ թեկնածուների ընտրության հնարավորքանակի համար, քանի որ ներկա կարգավորման համաձայն՝ բոլորթեկնածուները կարող են ընտրվել՝ միայն որպես իրավաբան-գիտնականներ, որով խախտվում է մրցակցության կարևորագույնսկզբունքը:Դժվար է պատկերացնել այնպիսի իրավիճակ, երբ վերաքննիչդատարանի դատավորների առաջխաղացման ցուցակը հաստատելիս ոչ
միայն գերակայում են, այլ նաև միայն ընդգրկվում են դատավորիկարգավիճակ չունեցող թեկնածուները․ տվյալ անձանց չի ներկայացվումայն աստիճանի բավարար պահանջներ, որոնց առկայության դեպքումմիայն հնարավոր էր ձևավորել այնպիսի վստահություն, որ ընտրվելուդեպքում արդարադատությունը կիրականացվի առավելագույնսարդյունավետ եղանակով։Քննարկման առարկա կարելի է դարձնել նաև այն հարցը, թե արդյոքչպետք է սահմանել որոշակի առավելություններ այն թեկնածուներիհամար, ովքեր միաժամանակ համարվում են և՛ դատավոր, և՛իրավաբան գիտնական։ Խոսելով թեկնածուների կազմի մասին, և առհասարակ, դատավորիպաշտոնին հավակնող անձանց մասին, տեղին է նշել, որ քննարկմանառարկայից դուրս են մնում մի խումբ դատական ծառայողներ, որոնք ևսիրենց աշխատանքային գործունեության ընթացքում կարող են ձեռքբերել դատավոր դառնալու և առաջխաղացման ցուցակում ընդգրկվելուհամար բավարար փորձ։ Այդ թեկնածուները համարվում ենդատավորների օգնականները, որոնք, ըստ էության, համարվում ենդատավորից հետո հաջորդ այն անձինք, ովքեր ամբողջությամբտեղեկացված են կոնկրետ դատավորի կողմից արդարադատությանիրականացմանը, և ոչ միայն տեղեկացված են, այլ նաև կատարելովիրենց պարտականությունները և նպաստելով դատավորի արդյունավետգործունեության ապահովմանը՝ իրենք են ձեռք բերում անհրաժեշտորակներ և պետք է արտոնյալ պայմաններ և հնարավորություններընձեռել ու տեսանելի դարձնել նշված անձանց դատավոր դառնալուհավակնությունները: Բոլորիս հայտնի է, դատավորների օգնականների աշխատանքիանգնահատելի դերը պատասխանատու աշխատանքայինպայմաններում, որը պահանջում է բարձր որակական հատկանիշներ։Նման պայմաններում քննարկվող առաջարկը կարող է նաևդատավորների օգնականների համար ստեղծել հզոր շարժառիթ՝ իրենցմասնագիտական գործունեություն առավել բարձր իրականացնելուհամար, որն իր հերթին նպաստելու է դատավորների կողմիցարդարադատության իրականացմանը։ Այն կապահովի նաև բարձրմասնագիտական հատկանիշներով օժտված իրավաբաններիներկգրավվածությունը՝ դատավորի օգնականի պաշտոնում։

Հաջորդ հիմնախնդիրը վերաբերում է թեկնածուներիքվեարկության ընթացակարգին։ Արդյոք օրենքովսահմանված են արդյունավետ իրավական կարգավորումներ, որոնք կկանխեն հնարավորչարաշահումները առաջխաղացման ցուցակները կազմելիս։

Գործող իրավական կարգավորման համաձայն չկա հստակպահանջ առաջխաղացման ցուցակները կազմելիս որոշումներիհիմնավորվածությանև պատճառաբանվածության վերաբերյալ, որիարդյունքում հնարավոր չէ պարզել, թե հատկապես ինչու այս թեկնածունընդգրկվեց կամ չընգրկվեց։Այո, հստակ պահանջ սահմանված չէ,սակայն, մեր համոզմամբ, որոշումները պետք է լինեն հնարավորինսպատճառաբանված և հիմնավորված:Եթե թեկնածուն չի տեղեկացվում չընդգրկվելու պատճառներիմասին, ապա նա չի կարող նաև հասկանալ, թե հատկապես որպահանջին չի բավարարել և հատկապես որ ուղղությամբ պետք էշարունակել հետագա բարելավումը, որպեսզի հաջորդ մասնակցությանժամանակ նախկին թերությունները շտկվեն։Ընդ որում, միայն հիմնավորվածության պահանջը դեռևս բավարարչէ ցուցակների կազմման ընթացակարգի իրավաչափություննապահովելու համար, անհրաժեշտ է նաև գնահատման հստակչափանիշների սահմանում։Չափանիշների հստակ սահմանելը ոչ միայն հնարավորությունկտա ընտրությունը կատարել առավելագույնս օբյեկտիվ, այլ նաևթեկնածուները նախքան առաջադրվելը կարող են կանխատեսել, թեարդյոք առկա են իրենց առաջադրման նախադրյալները, թե ոչ։ Որոշման պատճառաբանվածության և հիմնավորվածությանպահանջները սահմանելով՝ պետք է նաև վերացնել քվեարկությանգաղտնիությունը, քանի որ գործնականում անհնար է դառնումներկայացնել հիմնավորումները՝ միաժամանակ պահպանելովընտրության գաղտնիությունը։Քվեարկողների կամքի՝ անկաշկանդ և բացահայտ արտահայտմանարդյունքում միայն հնարավոր կլինի բացահայտել ընտրությանպատճառներն ու հիմնավորումները, որոնք վայելում ենմեծամասնության համաձայնությունը։Որոշումների իրավաչափության ապահովման կարևորնախապայման է համարվում նաև բողոքարկման հնարավորությունը,որը «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքը չի կարգավորումի տարբերություն նախկինում գործող խմբագրության, որով սահմանվածէր կանխավարկած արդարադատության խորհրդի որոշումների բողոքարկման հնարավորության համար, քանի դեռ սահմանված չէբացառություն։Ամփոփելով վերոգրյալը, պետք է նշել, որ եթե չսահմանվի որոշմանհիմնավորվածությանև պատճառաբանվածության պահանջները,քվեարկության հրապարակային կարգ, բողոքարկման հնարավորություն,ապա կխախտվի հանրային ծառայության այնպիսի սկզբունք, ինչպիսինէ արժանիքահեն կարիերային առաջընթացի վրահիմնված հանրային ծառայության կայունությունը։ Դատավորների համար անհիմն սահմանափակվում է հանրայինծառայության մատչելիությունը վերաքննիչ դատարանում և տուժվում էողջ դատական համակարգի կայունությունն ու զարգացումը, քանի որորպես բացասական հետևանք՝ թուլանում է թեկնածուների շարժառիթը՝ապահովելու իրենց մասնագիտական շարունակական աճը։

Ռաֆիկ Խանդանյանը

Նույն շարքից