Քաղաքականություն Ֆեյսբուք 

Ես զարմանում եմ, որ զարմանում եք դիջեյ Աղաջանովի՝ «արտաքին քաղաքական դոկտրինի» վրա

analitik.am

Որ պետություն չունեցաք, որտե՞ղ եք դնելու ձեր սառնարանը

Ես տպավորություն ունեմ ու կարծում եմ, չեմ սխալվում, որ դիջեյ Էդոյի՝ արտաքին դիվանագիտական կոնստանտ IQ-ից մինչեւ Սարյանի կտավի ռազմերների ու սառնարանի «ճտիկի» մասին պլինդուսից անդին քաղաքական դիսկուրսով շատ շուտով մենք 44-օրյա պատերազմի ֆինալի անիրազեկության «դեժավյուն» ենք վերապրելու։

Ես զարմանում եմ, որ զարմանում եք դիջեյ Աղաջանովի՝ «արտաքին քաղաքական դոկտրինի» վրա։

Ի վերջո, ընտրության հենց հաջորդ օրը մարդը անկեղծորեն գրեց՝ «Ինտելեկտուալ ապուշներին հայ ժողովուրդը ծնկի բերեց»։

Իսկ ապշելուն իրական օրակարգի ու իրական վտանգների միտումնավոր կամ դիլետանտաբար անտեսումն է։

Եւ այսպես, կարծես թե առարկայանում է Տավուշի՝ արդեն բացառապես «անկլավ» որակվող բնակավայրերի Ալիեւի քարտեզով վերաձեւումը։

Որպեսզի մի թեթեւ պարզ լինի, թե ի՞նչ կստացվի, օրինակ, Ոսկեպարի հողերի հանձնումից հետո, ասեմ․ տալով այդ տարածքները՝ մենք կորցնելու ենք վերահսկողությունը հայ- վրացական մայրուղու նկատմամբ։

Ոմանք կասեն՝ հետո՞ ինչ։

Հա էլի, առանձնապես ոչինչ։

Պարզապես, այդ տարածքները տալով՝ մենք կկորցնենք Հայաստանի ինքնիշխանության մի օղակ, սուվերենության մի օղակ էլ կկորցնենք, երբ մի օր էլ պարզվի, որ այլեւս նաեւ

հայ-իրանական սահմանի վերահսկողության խնդիր ունենք՝ էս դեպքում էլ Սյունիքով։

Ու սառնարանի «ճտիկի» մակարդակի քաղաքական «դիսկուրսիստները» կհասկանան, որ մենք այլեւս չունենք որևէ ճանապարհ, որը թշնամու ուղիղ վերահսկողության եւ թիրախի տակ չէ։

Պարզապես, որ չունեցանք պետություն, որտե՞ղ եք դնելու ձեր սառնարանն ու շարունակելու սառնարանի «ճտիկի» կլասի էս «հոթ-լեվլ» քաղաքական դիսկուրսները։

 

Նաիրա Զոհրաբյան

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից