Հասարակություն Հարցազրույց 

Սևանի ողնաշարը կոտրել ենք, իսկ այսօր դա դրել ու քարի վրա մուրճով փշրում ենք. ագրոէկոլոգ

analitik.am

Analitik.am-ի հարցերին պատասխանում է ԱՄՆ-ում բնակվող ագրո էկոլոգ Գալուստ Նանյանը:

Ինչո՞ւ է Սևանը կանաչում. կարծես հստակ չէ: Տարբեր մասնագետներ տարբեր կարծիքներ են արտահայտում: Շրջակա միջավայրի նախարարը կարծես թե ցանկանում է  մասնագետների կարծիքը ևս լսել և հասկանալ, թե ինչ գործոններ են ազդում լճի վրա, որ կանաչում է:

Երբ նախարար Էրիկ Գրիգորյանը հասարական սեկտորում լիներ, այլ կերպ կարտահայտվեր և իհարկե իր քննադատությունները կուղղեր իշխանությունների հասցեին, իսկ այսօր դեռ մտածում է և հայտարարում է, թե պետք է պարզեն, թե ինչ գործոններ են ազդում Սևանի ներկայիս վիճակի վրա:

Հարց, մի գուցե Է. Գրիգոյանին համար դաս չեղավ անցյալ տարվա Սևանի ծաղկումը, ինչո՞ւ անցյալ տարի չհավաքեց մասնագիտական խումբ, որպեսզի պարզեն, թե որն է խնդիրը:

Գիտեք հայկական գենի մեջ է դա, մինչև դանակը չհասնի ոսկորին՝ տեղից չենք շարժվում, եթե անգամ մեկ կամ երկու շաբաթ անցնի պետք է այս հարցին լուծում տրվի և հասկանանք լիարժեք, թե ինչն է պատճառը:

Մենք Սևանի ողնաշարը կամանց-կամանց կոտրել ենք, իսկ այսօր դա դրել ու քարի վրա մուրճով փշրում ենք:

Երբ մինչ հեղափոխությունը և հեղափոխությունից հետո, ձայն էինք բարձրացնում, որ Սևանա լճից ավել ջուր վերցնելն իր մեջ էկոլոգիական ռիսկեր է պարունակությունը, իշխանություները թե նախկին և թե այսօրվա քմծիծաղ էին տալիս, ու մի տեղ հայտարարում, թե ինչ է գիտնական եք: Իհարկե գիտնական չենք, բայց համենայնդեպս չունենք բիզնեսմենի հոգեբանություն, որ հեծանիվի բիզնեսով զբաղվենք, կամ թեկուզ սրճարան աշխատեցնենք և հետն էլ այսօր բնապահպանական ոլորտ ղեկավարենք:

Ինչ վերաբերում է, Սևանին անտրոպոգեն ազդեցությանը, որ միանգամից բարձրացնում և իջեցնում ենք, դա բնական էկո համակարգի վրա կարող է անդառնալի հետևանքներ թողի, քանի որ ըստ ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի գիտական հաշվարկների, Սևանից բաց թողնված յուրաքանչյուր 12.5 մլն. խորանարդ մետր ջուրը լճի մակարդակն իջեցնում է 1 սմ-ով, դրա հետ մեկտեղ լճերի բնական ծերացման ժամանակ լճի հատակը տարեկան բարձրանում է ընդամենը 1 մմ-ով: Այսինքն, այս ամենը տանում է լճի ծերացման: Եթե հաշվարկներ արվեն, թե յուրաքանչյուր 1 կամ 2 տարին մեկ անգամ ջրային ավազանից՝ Սևանից, հավելյալ ջուր վերցնենք, քանի տարով մենք Սևանը  կծերացնենք:

Պետք է նաև չմոռանանք, որ մենք Սևանը յուրաքանչյուր ծավալուն ջրառ իրականացնելով՝ արհեստակնորեն սեսմիկ ռեիսկեր ենք առաջացնում: Դրա մասին լրջագույս պետք է մտածի հայրենի կառավարությունը:

Այսօր աշխարհի շուրջ 40 երկրներում խմելու ջրի սակավության խնդիր է առաջանում, և 1,5 միլիարդից ավելի մարդ ունի մաքուր ջրի կարիք: Գիտնականների կանխատեսումների համաձայն՝ արդեն  մի քանի տարի հետո` 2025 թ.-ին աշխարհի բնակչության 2/3-րդը կանգնելու է խմելու ջրի սակավության լրջագույն խնդրի առաջ, իսկ մոտ ապագայում էլ աշխարհում խմելու ջուրը կդառնա ամենաարժեքավոր ռեսուրսը և այն քաղցրահամ ջրի շտեմարան է 36 մլրդ խմ ծավալով, ոչ միայն ՀՀ-ի, այլև ողջ տարածաշրջանի համար:

Ջրի մակարդակի արագ փոփոխությունը կարող է բերել լճի էկոհամակարգի խաթարման:

Արդյո՞ք ճիշտ է, որ 2012 թ-ին գաղտնի հրաման է եղել Սևանի մակարդակը չբարձրացնել:

Այդ մասով չեմ կարող ասել, սակայն կարող եմ ասել, որ 2012 թվականից hետո իրականացված սցենարը գալիս է հաստատելու, որ միգուցե եղել է: Այդ ընթացքում, այսինքն՝ վերջին 7 տարիների ընթացքում անհասկանալի պաճառներով, չեն լցվում Հայաստանի բոլոր 79  ջրամբարները, և յուրաքանչյուր տարի ԵՐԱՇՏԻ պատճառաբանությամբ փաստաթղթերը ձեռքներին մտնում էին ԱԺ Սևանի հավելյալ ջրառ խնդրելու համար: Եվ արդյունքում ինչ էր ստացվում, որ հաստատված 170 մլն խմ ջրից բացի ջրառը հասցրել են անգամ մինչև 340 մլն խմ-ի:

Սակայն Սևանը ծանրաբեռնելով՝ երբեք չէին մտածում ոռոգման ցանցում առկա խնդիրները լուծելու, որ մինչ օրս ոռոգման ջրի 30-40 տոկոս կորուստ ենք ունենում: Իսկ եթե մենք ճիշտ օգտագործենք ոռոգման ջուրը մենք՝ կարիք չեն ունենա անգամ Սևանի մեկ գրամ ջրառի, բայց ցավոք այդպես չէ:

Ճի՞շտ է Սևանից ջրառ կատարելը, թե այդ գործընթացը ևս ազդում է լճի վրա:

Այո, իհարկե: Դեռևս  2000-ականների սկզբին ՀՀ գործադիրը հաստատեց, որ Սևանա լճի ջրի մակարդակը պետք է անհապաղ բարձրացնել: Այդ ընթացքում մեկ անգամ բարձրացման նիշը փոփոխվեց և հասան նրան, որ նիշը պետք է լինի 1905 մետրը, որից 1,5 մետրը՝ ալիքի ազդեցության գոտի, իսկ Սևանա լճի ջրի մակարդակը պետք է մինչև 2031 թվականը հասցնել 1903.5 մետրի:

Պատճառները շատ են.

Առաջին, որ Սևանա լիճն ավել բարձրացնելու արդյունքում մոտ 1900-ի հասնող շենք- շինություներ կանցնեին ջրի տակ, որոնց մեծ պատառը կառուցվել է ապօրինի, իսկ որոշների համար գոյություն ունեն անհեռատես  որոշումներ:

Հիշեցնեմ, որ դեռևս անցյալ դարի 1960-70 ական թթ-ին հայտնի ճարտարապետների նախագծով և շինարարների կողմից կառուցվել են Սևանա լճի հանգստյան տները և ռեստորան-սրճարանները՝ «Ախթամար»-ը, «Սպիտակ տուն»-ը և այլն, որոնք վեր խոյացան, ոչ թե հենց Սևանի ափին, այլ ափից շատ հեռու, մոտավորապես հին ճանապարհի մոտ: Դա գալիս է հաստատելու, որ մեր պապերն էլ ավելի խելացի են գտնվել ու հեռատես, գիտակցելով և հավատալով, որ Սևանը մի օր կբարձրանա, և լճի արհեստական իջեցման պատճառով ազատված մոտ 25 հազար հա հողատարածքը մի օր կանցնի ջրի տակ:

Ի՞նչ վիճակում է Սևանա լճի մերձակայքի համայնքների կեղտաջրերի մաքրման հարցը:

Մինչ օրս կեղտաջրերի մաքրման խնդիրը Գեղարքունիքի մարզում առավել արդիական է: Միայն մակերևութային հոսքաջրերի միջոցով 2006- 2007 թթ տվյալներով Սևանա լիճ է ներկրվել տարեկան 4000 տ գոմաղբ, 80 տ ֆոսֆատներ, 290 տ նիտրատներ և ավելի քան 115 տ նավթամթերք, որի արդյունքում ներկայում Սևանա լճի ավազանում առաջանում է 11 մլն խմ կեղտաջուր, որից միայն Սևան քաղաքի կեղտաջրերն են ենթարկվել քիչ-միչ մաքրման:

Այսօր հաշվարկները փոքր ինչ փոփոխվել են և Սևան են լցվում էլ ավելի շատ կեղջաջրեր և համեստ հաշվարկենրի համաձայն այն կազմում է, մոտ 14 կմ խմ-ի, հաշվի առնելով վերջին 12 տարիներին, որ մենք էլ ավելի ենք ծանրաբեռնել Սևանը սպասարկման օբեկտներով, հյուրատներովև հյուրանոցներով, էլ չեմ ասում այլ ազդեցություները, ինչը ուսումնասիրության կարիք ունի:

Սևանա լիճ թափվող գետերն ու գետակները 28-ն են, որոնք տարեկան միջին հաշվարկով լիճ են տեղափոխում 750- 780 միլիոն խորանարդ մետր ջուր (2006 թ-ի տվյալներով): Նորմալ կոյուղագծեր այսօր չունեն Վարդենիս, Մարտունի, Գավառ քաղաքներն ու Վարդենիկ (ՀՀ ամենամեծ) գյուղը, որտեղից կեղտաջրերը գնում են դեպի Սևանա լիճ: Այստեղ նույնպես հաշվարները փոփոխվել են, և Սևան են տեղափոխվում, մոտ վերը նշված թվից ավելի քիչ ջուր:

Սևանա լիճ են թափվում ոչ միայն Գավառի, այլև ողջ Գեղարքունիքի մարզի գրեթե բոլոր բնակավայրերի կոյուղաջրերը, անասնագոմերի կեղտաջրերը: Ըստ այս տարածաշրջանի բնակիչների, արդեն 30 տարի է Գավառագետ են թափվում կեղտաջրերը, որով ի դեպ, այս ջրով գյուղացիները ոռոգում են նաև իրենց հողամասերը: Այդ բնակավայրերի կոյուղագծերի կառուցման անհրաժեշտության մասին խոսվում է 22 տարուց  ավելի, որով պետք է Սևանի ավազանը հնարավորին չափ քիչ աղտոտվի:

ԲՆ-ն կազմեց ծրագիր, որպեսզի Սևանի ավազանը հնարավորին չափ քիչ աղտոտվի: Ծրագիրը բավական խոշոր գումարներ` 20 միլիոն դոլար է պահանջում: Սակայն դեռևս 2007 թվականին «Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը» Հայաստանին տրամադրեց 7 մլն եվրո արժողությամբ 15 տարի մարման ժամկետով «ՓԱՓՈՒԿ» վարկ (այս անունը դեռ այն ժամանակ ասեց ՀՀ ֆինասների նախարար Վարդան Խաչատրյանը)՝ Սևանա լճին հարակից բնակավայրերի կեղտաջրերի մաքրման ծառայությունների բարելավման նպատակով: Այդ գումարով «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն, որին տրամադրվելու է գումարը, Գավառում, Մարտունիում և Վարդենիսում կառուցելու են մաքրման կայաններ: Բացի այդ՝ գումարի մի մասով վերականգնելվելու էին Գավառ, Մարտունի, Վարդենիս, Սևան և Ջերմուկ քաղաքների ջրմուղ-կոյուղու ցանցերը:

«Սևանը ոչ միայն մեր այլ  համաշխարհային բնական ժառանգություն է, որի արժեքը ցավոք այդպես էլ չհասկացանք»...

Նաև Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հակված է Սևանում գտնվող ցանցավանդակները հանել՝ պատճառաբանելով, որ դրանք ևս աղոտտում են լիճը:

Հետաքրքիր է, թե ինչո՞ւ ժամանակին նույն նախարարը, երբ հասարակական սեկտորում էր, ոչ մի անգամ չբարձրաձայնեց, որ նույն ցանցավանդակները վնաս են հասցնում Սևանին, այն դեպքում, երբ ողջ բնապահպանական հասարակական հանրությունն իր ձայն էր բարձրացրել ու դիմում էր իշխանության բոլոր օղակներին, որ դուրս բերեն դրանք Սևանի ավազանից, առաջ քաշելով իրենց հիմնավորումները:

Մոտ մեկ տարի նույն Էրիկ Գրիգորյանը, փոխնախարար էր, արդեն մեկ ու կես տարի նախարարի պաշտոնում է, ինչու մինչ օրս չի ձերբազատվում Սևան ազգային պարկի տնոօրեն Վահե Գուլանյանից, ով նույն ձկնաբուծական ցանցավանդակների հեղինակն է, ու որոշ տեղեկություների համաձայն այդ բիզնեսի բաժնետերերից մեկը:

Գիտեք, ճիշտ են ասում. «Ձուկը գլխից է հոտած լինում», իսկ Սևանի հարցում արդեն իսկ նույն ձուկը հոտեցրել պրծել ենք…

Ինչպե՞ս առողջացնել Սևանը

Առողջացուցիչ և կանխարգելիչ միջոցառումների արժեքը դրանք ժամանակին պլանավորելու և իրականացնելու մեջ է: Հակառակ դեպքում, անգամ առավել մեծ ծախսերը հետագայում անհամեմատ նվազ անարդյունավետ կլինեն: Սևանա լճի սանիտարական վիճակի բարելավման համար չափազանց կարևոր է նաև ավազանի բնակավայրերի և առափյա տարածքների բարեկարգումը, կանաչապատումը, սանիտարական մաքրման, աղբի հեռացման և վնասազերծման ճիշտ կազմակերպումը, ինչպես նաև լողափերի, հանգստի գոտիների ճիշտ տեղաբաշխումը և դրանց համապատասխան սանիտարական վիճակի ապահովումը:

Լճի հետագա էֆտրոֆիկացիան դանդաղեցնելու նպատակով, Սևանի ավազանում, հնարավորինս պետք է պակասեցնել հանքային պարարտանյութերի օգտագործումն ավազանի գյուղատնտեսական հողահանդակներում և այգեգործական տնտեսություններում, դրանք փոխարինելով օրգանական ծագում ունեցող պարարտանյութերով:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից