Միջազգային 

Ընտրել ԵՄ-ն, թե՞ Ռուսաստանը.EurasiaNet

analitik.am

Բրյուսելն ասում է, որ դեռեւս հնարավորություն կա Եվրամիության եւ Հայաստանի միջեւ էական գործընկերության համար, բայց դա կախված կլինի այն հանգամանքից, թե որքան բացառիկ կլինեն կովկասյան այդ երկրի հարաբերությունները ԵՄ-ի հետ. Ռուսաստանի կողմից նախագծված այլընտրանքային առեւտրային բլոկ: Սակայն խանդոտ սիրեկան Ռուսաստանը բացառիկություն է ուզում: Եթե Հայաստանն անտարբերություն ցուցաբերի բլոկի հանդեպ, այդ կարող է Ուկրաինայի իրադարձությունների նման հեղաշրջում նշանակել, ինչպես այս շաբաթ այդ մասին նախազգուշացրեց ռուսական ներկայացուցիչը:

 

Մեկ տարվա ընթացքում, երբ Հայաստանը հրաժարվել մերձենալ առաջին ԵՄ-ին՝ հանուն «երկրորդ ԵՄ-ի», այդ երկիրը, գործնականում կիրառելով իր շախմատային վարպետությունը, փորձում էր պահպանել ընտրության տարբերակները: Բայց ամեն ինչ ավելի է խճճվում: «Մեր հարաբերությունների լայն եւ նոր հստակեցման կամ վերահստակեցման համար մեզ անհրաժեշտ է, որպեսզի հայկական կողմն ամբողջությամբ պատկերացնի, թե ինչ կարող է անել նոր իրավիճակում, որոնք առաջ են եկել Մաքսային միության Հայաստանի անդամակցության հետեւանքով»,- ասել է ԵՄ ընդլայնման հարցերի հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի մամուլի քարտուղար Փիթեր Սթանոն:

 

Հայաստանն ինքն էլ կցանկանար իմանալ այդ մանրամասները: Նա դեռեւս Մաքսային միության անդամ չէ: Բլոկի հետ Հայաստանի փոխգործակցության հնարավոր պայմանների յուրահատկությունը հայտնի չէ եւ շարունակում է վիճաբանության առարկա մնալ Մաքսային միության ներկա անդամների՝ Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի միջեւ:

 

Հայաստանը նույնպես որոշ կասկածներ ունի: Նախ՝ այն կապակցությամբ, թե Մաքսային միության հետ համաձայնագիրն ինչ կնշանակի էթնիկ առումով հայկական Լեռնային Ղարաբաղի համար, որը Հայաստանից կախված է՝ Ադրբեջանից դե-ֆակտո հեռու մնալու համար: Երկրի ներսում արեւմտամետ շրջանակները բացասաբար են վերաբերվում Եվրամիությունից Հայաստանի օտարացմանը:

 

Սակայն Մոսկվան չի ցանկանում լքված լինել: Ամեն դեպքում՝ եւս մեկ անգամ: Եվրամիության դիրքորոշումը, որ Հայաստանի վրա ոչ մի ճնշում չի գործադրվում, որպեսզի նա ներկայացնի ԵՄ-ի հետ իր հարաբերությունների մանրամասները, կարծես, Կրեմլին չեն հանգստացնում:

 

Հոկտեմբերի 10-ից՝ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունից առաջ, Երեւանը սեպտեմբերի 23-ին Մոսկվայից նախազգուշացում ստացավ Եվրոպայից հեռու մնալու մասին: Հայաստանում Ռուսաստանի նախկին դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն, ով անցյալ տարի Հայաստանին հրահանգներ էր տալիս Եվրամիության հետ ցանկացած կապից հետ կանգնելու մասին, հիմա հայտարարել է, որ եթե Հայաստանը ռուսամետ ընտրություն չկատարի վերջնականապես եւ անպայման ու չհրաժարվի ենթադրյալ «արեւմտյան արժեքներից», կբախվի Ուկրաինայի ոճով ճգնաժամի:

Նույն շարքից