Հասարակություն 

Տանտիրուհու քույրը մանրամասներ է ներկայացնում Նորք-Մարաշի զինված խմբից (տեսանյութ). tert.am

analitik.am

Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի իններորդ փողոցում այսօր վնասազերծված զինված խմբին  տեղափոխելուց հետո, լրագրողները և տան տիրոջ հարազատները կարողացան մտնել տուն:  Տան տիրոջ քույրը՝ Գայանե Հախվերդյանը, լացակումած տուն մտավ  և լրագրողների հետ զրույցում պատմեց, որ քրոջ ընտանիքը ֆինանսական խնդիր ուներ, դրա համար տունը տվել էին վարձով:
«Քույրս երեք երեխա ունի,  ամուսինը 52 տարեկանում մահացավ, իսկ տունը գրավ էր դրված, ստիպված քույրս վարձով էր տվել այդ տունը, որ կարողանար գրավը տար և ուսանող երեխաներին պահել»,-ասաց նա և նշեց, որ քույրը կասկածելի ոչինչ չի նկատել:
Նա ասաց, որ միայն կին վարձակալներից մեկի անձնագրի պատճեն է եղել քրոջ մոտ, ով ունեցել է Նուբարաշենի գրանցում:

Մանրամասն՝ tert.am-ի տեսանյութում

 

Նույն շարքից