Գլխավոր Հասարակություն Հարցազրույց 

Մալազիայի գործող վարչապետը Սորոսին անվանեց այլասերված գազան․ Հարցազրույց աշխարհահռչակ գիտնականի հետ՝ Սորոսի վտանգի մասին

analitik.am

Սորոսը, օգտագործելով  ճգնաժամը, մուտք գործեց տարածաշրջան և իր նյութական կարողությունների շնորհիվ կարողացավ շահեկան դիրք գրավել այս տարածաշրջանում, սակայն շատերի կողմից ստացավ մանիպուլյատոր անվանում։ Մալազիայի գործող վարչապետն այն ժամանակ նրան հրապարակավ անվանեց այլասերված գազան։ Այս մասին Analitik.am-ի հետ զրույցում ասաց աշխարհահռչակ գիտնական, հասարակական-քաղաքական գործիչ, դոկտոր Չանդրա Մուզաֆֆարը։

Ներկայացնում ենք հարցազրույցը․

-Դոկտոր Մուզաֆֆար, ի՞նչը ձեզ դրդեց գիտության ոլորտից մուտք գործել ակտիվ քաղաքական-հասարակական ոլորտ։

- «Միջազգային Շարժում Արդար Աշխարհի Համար» հասարակական կազմակերպությունը International Movement for a Just World (JUST), որի հապավումն է «Արդար», հիմնադրվել է Մալազիայում 1992թ․ին իմ և իմ ընկերների կողմից, որի նպատակն է պահել  արդարության ճիչն աշխարհում։ Ինձ և ընկերներիս համար պարզ դարձավ, որ սառը պատերազմի ավարտից և ԽՍՀՄ  փլուզումից հետո աշխարհում ձևավորվելու էր մեկ դոմինանտ ուժ և մեր կարծիքով՝ հեգեմոնիայի գոյությունը դրական չէր լինելու մարդկության համար, ինչպես նաև դրական չէր լինելու ֆունդամենտալ իրավունքների, հոգևոր-բարոյական արժեքների և արդարության համար։ Երբ Աշխարհում հաստատվում է մեկ դոմինանտ ուժ, նրա գործողությունները դառնում են հրամայական համաշխարհային ընտանիքի համար։

-Ինչպե՞ս կգնահատեք ներկայիս աշխարհի դրությունը։

-Գլոբալիզացիան, որը մենատիրության արդյունք է, իր հետ բերեց թե՛ բացասականի , թե՛ դրական ազդակներ։

Բացասականը՝ մեծ ընկերությունների և հասարակական կազմակերպությունների տարածումն է ամբողջ աշխարհում՝ օրինակ Ջորջ Սորոսի հիմնած «Բաց Հասարակության հիմնադրամներ» կազմակերպությունը։ Գլոբալիզացիայի վտանգները հիմնականում հետևյալն են․

1. Մարտահրավեր ազգային արժեքների, ընդունված ապրելաձևի-համոզումների և ինքնությանը
2․ Մարտահրավեր ավանդական ընտանիք հասկացությանը՝ տղամարդ-կին, հայր-մայր-զավակներ հարաբերություններին
3. Մենաշնորհային պայմանների կիրառում բնական պաշարների հանդեպ՝ նավթ և այլն։
4. Գների սահմանում ապրանքների և ծառայությունների նկատմամբ միջազգային շուկայում։
5. Կլիմայի փոփոխության վտանգը։

Ինչ վերաբերում է դրականին, ապա այս պարագայում գլոբալիզացիան տալիս է հնարավորություն մեզ և մեր համախոհներին միավորելու մեր ուժերը, հաղորդակցվելու և համագործակցելու աշխարհի տարբեր անկյուններում ՝համացանցի և սոցիալական ցանցերի միջոցով։ Դա մեծ խթան է  անհատի ձայնը լսելի դարձնելու տեսանկյունից։ Նաև դրական եմ համարում, քաղաքակրթությունների շփումն արվեստի և գրականության, խոհանոցների, նորաձևության և այլ բնագավառներում՝ առանց խաթարելու ազգային-կրոնական արժեքները։ Օրինակ՝ օրեր առաջ Օսկարը շահեց կորեական ֆիլմը, որը առիթ է ներկայացնելու կորեական մշակույթն աշխարհին։ Չմոռանանք նաև նշել, որ աշխարհն այսօր թեքվում է դեպի արևելք և հույս ունենք արևմտյան մենատիրությունը կավարտվի այդպիսով։

-Ի՞նչ կասեք Սորոսի և նրա հիմնած «Բաց Հասարակության հիմնադրամներ» կազմակերպության մասին։

-Մեր տարածաշրջանում՝ Հարավարևելյան Ասիայում, Սորոսի անունը հայտնի դարձավ, երբ տեղի ունեցավ 1997-98 թվականների ֆինանսական ճգնաժամը ։ Այն մեծ ազդեցություն ունեցավ տարածաշրջանի բոլոր երկրների վրա, հատկապես երբ արժեզրկվեց թայլանդական դրամը։ Սորոսը, օգտագործելով այս ճգնաժամը, մուտք գործեց տարածաշրջան և իր նյութական կարողությունների շնորհիվ կարողացավ շահեկան դիրք գրավել այս տարածաշրջանում, սակայն ստացավ շատերի կողմից մանիպուլյատոր անվանումը։ Մալազիայի գործող վարչապետն այն ժամանակ նրան հրապարակավ անվանեց այլասերված գազան։

Ավելին, նա հովանավորում էր այլախոհներին Միանմարում։ Ասվում է, որ նա է եղել Բոլիվիայի հեղաշրջման հետևում կանգնած։ Պետք չէ մոռանալ նաև նրա ներկայությունն Արևելյան Եվրոպայի դեմոկրատիզացման և գունավոր հեղափոխությունների ժամանակ։ Մեկ խոսքով՝ նա մուտք է գործում մի տարածաշրջան, որտեղ տիրում է անկայունություն կամ ինքն է տեղծում այդ անկայունությունը, որ բացառապես շահույթ ստանա այդ ամենից։

Նա կարող է դիմել յուրաքանչյուր քայլի իր նպատակներին հասնելու համար։ Նրա յուրահատկությունն այն է, որ նրա հիմնադրած կազմակերպությունը սոսկ օգնություն տրամադրող հասարակական կազմակերպություն չէ, այլ Սորոսը, կարողացել է սերտ կապեր հաստատել  տարբեր կառավարությունների և կուսակցությունների, շարժումների հետ ամենաբարձր մակարդակով։ Այդ է պատճառը , որ նրա գործունեության ուժեղացումը վտանգում է մարդկությանը։

-Նշե՛ք ձեր երկարամյա գործունեության ձեռքբերումների մասին, ինչպես նաև այն մասին, թե արդյոք համագործակցության եզրեր ունեք «Բաց Հասարակության հիմնադրամներ» -ի դեմ պայքարող կազմակերպությունների հետ։ Տեղյա՞կ եք, որ Հայաստանում գործում է  «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժումը, որը հրապարակել է նաև հակասորոսական պայքարի կոմյունիկեն։

Մենք մինչ օրս  աշխատում ենք հնարավորինս տեղեկացնել հասարակություններին աշխարհում տեղի ունեցող անարդարությունների մասին։ Այո, վերջերս Հայաստանից ժամանած երիտասարդ գիտնականի  միջոցով տեղեկացա «ՎԵՏՕ» շարժման մասին, ողջունում եմ նրանց գործունեությունը։ Մենք բաց ենք համագործակցության համար,  համագործակցում ենք աշխարհում մեր համախոհների հետ և իրականացնում  միջազգային սեմինարներ, հրատարակում  գրքեր, թերթ, հաղորդումներ և հարցազրույցներ ենք անում, ինչպես այժմ՝ Ձեզ հետ։

Պետք է խոստովանեմ, որ փոքր քայլերով ենք առաջ շարժվում, և սա հեշտ պայքար չէ․ մարդկության մեծ մասն անտեղյակ է աշխարհում տեղի ունեցող անարդարությունների մասին։ Պետք է հետևողական աշխատանք և բարձր տրամադրվածություն պայքարը շարունակելու համար, ամեն գնով վառ պահել համաշխարհային արդարության ձայնը, որովհետև ընկճվելու և հիասթափվելու պարագայում , աշխարհում արդարություն հաստատելու փաստը գոյություն չի ունենա, և մարդկությունը կհայտնվի ավելի վատթար վիճակում։ Մենք բաց ենք համագործակցել մեր համախոհների հետ աշխարհի յուրաքանչյուր անկյունում՝ հանուն արդարության հաստատման։

Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։

Ձեզ եմ շնորհակալ։

Նշենք, որ  դոկտոր Չանդրա Մուզաֆֆարը 31 գրքերի հեղինակ է, նրա գրություններից շատերը թարգմանվել են տարբեր լեզուներով, քաղաքակրթական երկխոսության, միջազգային հարաբերությունների, կրոնի, մարդու իրավունքների և Մալազիայի հասարակության վերաբերյալ բազում հրատարակությունների հեղինակ է։ Եղել է նախկինում Մալայա Համալսարանի պրոֆեսոր, նախկին համաշխարհային ուսումնասիրությունների Մալազիայի Սեյնզ համալսարան պրոֆեսոր, հիմնադրել է  «Քաղաքակրթությունների երկխոսության կենտրոնը»։

Զրուցեց Արարատ Կոստանյանը

 

Նույն շարքից