Կորոնավիրուս Հասարակություն 

ԱՀԿ-ն՝ կորոնավիրուսի համաճարակի ժամանակ ճիշտ սննդակարգի մասին

analitik.am

 

Ռոսպոտրեբնադզորի փոխանցմամբ՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կորոնավիրուսի պանդեմիայի ժամանակ ճիշտ սննդակարգի մասին առաջարկություններ է արել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

Նշվում է, որ նույնիսկ եթե արտադրանքի քանակն ու ընտրությունը սահմանափակ են, հնարավոր է շարունակել պահպանել առողջ սննդակարգը։ Այդուհանդերձ, հարկ է հիշել արդեն ձեռք բերված ապրանքների, ինչպես նաև սահմանափակ պահպանման ժամկետով ապրանքների մասին և դրանք օգտագործել առաջին հերթին:

ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս ուտել հիմնականում թարմ և չփչացող սնունդ, փորձելով ինքնուրույն պատրաստել այն, սակայն, եթե դա հնարավոր չէ, պետք է սնունդ պատվիրել վստահելի ընկերություններից:

Կազմակերպությունը խորհուրդ է տալիս սահմանափակել ալկոհոլի, շաքարավազի, աղի և յուղային ուտեստների օգտագործումը, խմել բավարար քանակությամբ հեղուկ:

 

Նույն շարքից