Կորոնավիրուս Հասարակություն 

Պուտինը մեկուսացման մե՞ջ է. Կրեմլում ասել են, թե ինչպես են նախագահին պաշտպանում կորոնավիրուսից

analitik.am

ՌԴ նախագահը ներկա չի լինում այնպիսի վայրերում, որտեղ կան մարդկային կուտակումներ, իսկ մարդիկ, ում հետ նա հանդիպում է, հետազոտվում են: Այս մասին հայտարարել է Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Հարցին՝ արդյո՞ք Պուտինը ինքնամեկուսացման մեջ է, Պեսկովը հայտնել է, որ նախագահը նախօրեին ժամանել է Կրեմլ, որպեսզի խորհրդակցություն անցկացնի Հեռավոր Արևելքում զարգացման թեմայով: Պեսկովը պնդել է, որ Պուտինը շարունակում է հանդիպել մեծ թվով մարդկանց հետ, սակայն այդ մարդիկ նախ հետազոտության են ենթարկվում, թեստավորվում:

Լրագրողները խոսել են նաև այն մասին, որ Պուտինը շարունակում է ձեռքսեղմումները:

Պեսկովը կրկնել է, որ նախագահի հետ հանդիպողները ստուգվում են, ուստի վերջինս իրեն իրավունք է վերապահում ողջունել այնպես, ինչպես ցանկանում է:

Խոսնակը նաև հայտարարել է, որ Պուտինը կորոնավիրուսի թեստ հանձնում է այն ժամանակ, երբ նպատակահարմար է գտնում:

Նույն շարքից