Կորոնավիրուս Հասարակություն 

Մենք իրոք հոգնել ենք․ Զելենսկին խոսել է կորոնավիրուսի դեմ պայքարի մասին

analitik.am

 

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոսել է կորոնավիրուսի դեմ պայքարում հոգնածության մասին: Այս մասին նա գրել է Instagram-ի իր էջում:

«Դուք հաճախ գրում եք, որ մենք հոգնած տեսք ունենք: Կարծում եմ՝ դա այն պատճառով է, որ մենք իրոք հոգնել ենք, սակայն կոտրված չենք: Կորոնավիրուսի դեմ մեր պայքարը շարունակվում է»,-գրել է նախագահը:

Նրա խոսքերով, Ուկրաինան մեծացնում է սեփական արտադրանքը, մի քանի օրվա ընթացքում երկրում արտադրվել է մոտ չորս հազար պաշտպանիչ համազգեստ: Զելենսկին նշել է, որ 66 միլիարդ գրիվեն կուղղվի կորոնավիրուսի դեմ պայքարի հիմնադրամ։

 

 

Նույն շարքից