Կորոնավիրուս Հասարակություն 

Հռոմի հրապարակն՝ առանց մարդկանց․ արդեն խոտ է աճում

analitik.am

 

Կորոնավիրուսի պատճառով Իտալիայի շատ քաղաքների փողոցներ, որոնք հանգիստ չունեին զբոսաշրջիկներից, դատարկվել են: Արդյունքում այդ տարածքներում արդեն խոտ է աճել: Այս մասին հայտնում է Reuters-ը:

Մասնավորապես Իտալիայի մայրաքաղաքի Պյացցա Նավոնա հրապարակը, որտեղ դեռ Հին Հռոմում տարբեր ներկայացումներ էին տեղի ունենում, հազվադեպ կարելի է մարդկանց հանդիպել, ովքեր զբոսնում են իրենց շների հետ: Այստեղ կարելի է տեսնել նաև կոմունալ ծառայությունների աշխատակիցներին:

Ավելի վաղ հայտնվել էր, որ Վենետիկում կորոնավիրուսի համաճարակի արդյունքում արդեն մաքրվել են ջրանցքների ջրերը։

Նույն շարքից