Հասարակություն Մշակույթ 

«Հայաստանի Անմահ Գունդ» կազմակերպությունն սկսում է «Իմ հերոսի պատմությունը» առցանց արշավ

analitik.am

Հայրենական Մեծ պատերազմում Հաղթանակի 75-ամյակին ընդառաջ «Հայաստանի Անմահ Գունդ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունն սկսում է «Իմ հերոսի պատմությունը» առցանց արշավ: Այս մասին տեղեկացnwum en «Հայաստանի Անմահ Գունդ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունից։

«Արշավին միանալու համար Ձեր սոցիալական էջերում տեղադրեք Ձեր բարեկամի նկարը՝ կցելով իր՝ պատերազմում մասնակցության մասին  փոքր պատմություն։ Անպայման օգտագործեք #հաղթանակ75 և #հայաստանիանմանգունդ2020 հեշտեգերը:

Արշավի ավարտից հետո բոլոր նկարները հավաքագրվելու են և տպագրվեն Անմահ Գունդ 2020թ. խորագրով քայլերթին մասնակցելու համար։ Քայլերթի օրը լրացուցիչ կտեղեկացվի»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նույն շարքից