Կորոնավիրուս Հասարակություն 

Մոսկվայում կարանտինի խախտման համար տուգանքներից ստացված գումարները ծախսվելու է դեղամիջոցներ գնելու վրա

analitik.am

 

Մոսկվայում ինքնամեկուսացման ռեժիմի խախտման համար տուգանքներից ստացված միջոցները ծախսվելու են կորոնավիրուսի դեմ պայքարի համար դեղամիջոցներ ձեռք բերելու վրա: Այս մասին հայտարարել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Սոբյանինը նշել է, որ խոսքն այդ թվում ավտոմատ տուգանքների մասին է: Դրանցից ստացված գումարը նախ կուղղվի քաղաքի բյուջե, այնուհետև «ամբողը կուղղվի կորոնավիրուսի դեմ պայքարի համար դեղամիջոցներ ձեռք բերելուն․ «Բժշկության համար, ոչ մի այլ վայր, միայն այնտեղ»,-շեշտել է քաղաքապետը:

 

Նույն շարքից