Առողջապահություն Կորոնավիրուս Միջազգային 

Լուկաշենկոն մինչ այժմ կորոնավիրուսի թեստ չի հանձնել

analitik.am

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մինչ այժմ կորոնավիրուսի թեսթ չի հանձնել։ Այս մասին նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը պատմել է «Բելառուս 1» հեռուստաալիքով թոք-շոուի ժամանակ, News.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է ԲԵԼՏԱ-ն։

«Ես արդեն ինչ-որ տեղ դա մեկնաբանել եմ։ Դրա անհրաժեշտությունը չկա։ Ահա միակ պատճառը, որի համար դա տեղի է ունենում»,- հայտարարել է Էյսմոնտը։

Նա նշել է, թե բոլորը գիտեն այն մասին, որ նախագահն ապրում է քաղաքից դուրս, երկար տարիների ընթացքում չի փոխել իր սովորությունները, առողջ կենսակերպ է վարում, ամուր իմունիտետ ունի, եւ պետության ղեկավարը իրեն լավ է զգում։ «Հենց սրա հետ կապված՝ թեսթ անելու անհրաժեշտություն այսօրվա դրությամբ չկա»,- ասել է Էյսմոնտը։

Անդրադառնալով երկրում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի զարգացմանն արձագանքելու որոշումների ընդունմանը՝ Նատալյա Էյսմոնտը ուշադրություն է հրավիրել այն բանին, որ յուրաքանչյուր շրջանում կազմակերպված են շտաբեր։ Դրանց մասնակցում են առողջապահության համակարգի եւ իշխանությունների ներկայացուցիչները՝ շրջանային գործկոմների նախագահներից մինչեւ բարձրաստիճան պաշտոնյաներ։ «Նրանք բոլորը շղթայում տեղեկատվություն են փոխանակում։ Այդ տեղեկատվությունը հստակեցվում եւ տարբեր աղբյուրներից հասնում է նախագահին։ Այստեղ ոչ ոք ոչ մեկին չի փոխարինի։ Պարզապես այն բանի համար, որպեսզի տեղեկատվությունը լինի ամբողջական եւ համընդգրկուն, այն պետք է տարբեր աղբյուրներից գա,- ընդգծել է նա,- Նախագահը բազմաթիվ հեռախոսազրույցներ է ունենում ամեն օր, առանց հանգստյան օրերի, առավոտյան եւ երեկոյան։ Տեղեկատվությունը պարզապես հոսում է։ Միայն ամբողջ տեղեկատվությունը հավաքելուց հետո որոշումներ են կայացվում»։

Նույն շարքից