Գիտություն Հասարակություն 

Ընթերցանության ստեղծագործական մրցույթին մասնակցել է 200-ից ավելի դպրոցական

analitik.am

Հայաստանում անցկացվող Ընթերցանության ստեղծագործական մրցույթին մասնակցել է շուրջ 250 դպրոցական: Մրցույթին առանձին խմբերով հնարավորություն են ստացել մասնակցելու 3-5-րդ և 6-9-րդ դասարանի աշակերտները:

Մայիսի 5-ին հայտարարվել է մրցույթի երկրորդ փուլի անցկացման մասին, ներկայացվել են առաջին փուլը հաղթահարած դպրոցականների անունները: Ըստ այդմ՝ առաջին փուլ հաղթահարած դպրոցականները պետք է ընտրեն մրցույթի կազմակերպիչների կողմից տրված թեմաներից որևէ մեկը և գրեն էսսե (շարադրություն):

Հիշեցնենք, որ մրցույթն իրականացնում է «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Երևանի քաղաքապետարանի, Խնկո ապոր անվան ազգային մանկական գրադարանի, «Զարթնի՛ր» կրթական-հասարակական կազմակերպության գործընկերությամբ և «Արմսվիսբանկի» աջակցությամբ:

Նշենք նաև, որ մրցույթը գովասանքի է արժանացել բազում ծնողների ու մանկավարժների կողմից, որոնք գոհունակությամբ փաստում են, որ այս օրերին երեխաները համակարգչով խաղեր խաղալու փոխարեն գրքեր են կարդում:

Ընթերցանության ստեղծագործական մրցույթն անցկացվում է 3 փուլով: Երեխաները կարդալու են գրքերը, գրելու են կարծիքներ, էսսեներ, իսկ ամենավերջին փուլում օնլայն հանդիպելու են ժյուրիի անդամների հետ: Ընդ որում՝ ամբողջ մրցույթն անցկացվելու է օնլայն ռեժիմով: Ամենավերջում լավագույն մասնակիցները կստանան հաղթողների նվերներ, իսկ նրանց դպրոցների գրադարանները կհամալրվեն «Էդիթ Պրինտի» հրատարակած «Իմ գրադարանը» շարքի ամբողջական հավաքածուով:

Մնացած երեխաները գրքեր նվեր կստանան:

Ժյուրիի կազմը գաղտնի կպահվի մինչև երրորդ փուլի սիզբը, իսկ մասնակիցների տվյալները փակ կլինեն ժյուրիի անդամների համար:

Նույն շարքից