Բարի օր Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Վարչական լծակներն ավելի կխստացվեն, ռեյդեր են սկսվում. Նիկոլ Փաշինյան

analitik.am

 

Ես ուզում եմ դուք իմանաք, որ մինչև այսօր գործադրված վարչական լծակներն ավելի կխստացվեն: Քիչ առաջ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը հայտնեց, որ այսօր արդեն ռեյդեր են սկսվել հանրապետության ամենատարբեր հատվածներում. «Խստացված ստուգումներ կիրականացվեն միջմարզային ճանապարհներին: Ընդհուպ մինչև անցակատեր կսահմանվեն, որպեսզի ստուգվի՝ բոլոր քաղաքացիները կրում են դիմակ, թե՝ ոչ:

Եթե կանոնները խախտվեն, վարչական պատասխանատվության խստագույն մեթոդներ կկիրառվեն»։

 

Նույն շարքից