Հասարակություն Միջազգային Մշակույթ 

«Աշխարհի երեխաները բարեկամներ են» միջազգային առցանց մրցույթում Հայաստանի մասնակիցն առաջինն է

analitik.am

Բելառուսի Հանրապետությունում անցկացված «Աշխարհի երեխաները բարեկամներ են» խորագրով մանկական նկարի 7-րդ միջազգային առցանց մրցույթի 14-16  տարեկանների խմբում Հայաստանը ներկայացրած մասնակիցը՝  Անժելա Պապիկյանը, գրավել է առաջին հորիզոնականը:  Նա  Գյումրու «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի մանրանկարչության խմբակի սան է. այն ղեկավարում է մանրանկարիչ Վարդևար Շամամյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց կենտրոնի գեղարվեստական մասի վարիչ Աննման Մինասյանը:

«Մրցույթին մասնակցելու համար հատուկ հարվեր էինք  ստացել, ու, Անժելայից բացի, ևս 14 սան՝ կիրառական արվեստի տարբեր ճյուղեր ներկայացնող, մասնակցել են այդ մրցույթին, բայց լավագույնը ճանաչվել է Անժելայի աշխատանքը»,- նշեց Աննման Մինասյանը:

Մրցույթին մասնակցել են աշխարհի 27 երկրների 4500 պատանի նկարիչներ։ Մրցույթի ցուցահանդեսի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել հունիսի 1-ին՝ Բելառուսի Հանրապետության Գեղարվեստի ազգային թանգարանում:

Նույն շարքից