Կորոնավիրուս Հասարակություն 

Ռեստորանում հազալու համար զբոսաշրջիկին ձերբակալել են

analitik.am

 

Իսպանիայի հայտնի Մալոկա հանգստավայրում զբոսաշրջիկին են ձերբակալել ռեստորանում հազալու պատճառով: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:

Ըստ տեղեկությունների, դեպքը տեղի է ունեցել Սանտա Կատալինայի շրջանում տեղակայված հաստատություններից մեկում: Ռեստորանի մի քանի այցելուներ զանգահարել են ոստիկանություն և դժգոհել, թե հարբած մարդը քայլում է սեղանների կողքով, հազում և սպառնում է բոլորին վարակել կորոնավիրուսով:

Ոստիկաններին տեսնելիս 43-ամյա բրիտանացին փորձել է փախուստի դիմել, սակայն դա նրան չի հաջողվել, վերջինիս ձերբակալել են և տեղափոխել ոստիկանության բաժանմունք: Այնտեղ նա հարկադրաբար կորոնավիրուսի թեստ է հանձնել, որի պատասխանը բացասական է եղել:

 

Նույն շարքից