Մեծ Բրիտանիան ժամանակավորապես դադարեցրել է կորոնավիրուսից մահացածների թվի հրապարակումները։ Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով Reuters-ին:
Այս որոշումը կայացվել է հաշվարկման մեթոդաբանությունը վերանայելու կառավարության հրահանգներից հետո: Դա պայմանավորված է այն մտավախություններով, որ մահվան տվյալները հնարավոր է գերագնահատվել են:
Փորձագետները պնդել են, որ Անգլիայում կորոնավիրուսից մահացության դեպքերը չեն հաշվարկվում այնպես, ինչպես Միացյալ Թագավորության մնացած մասերում, և, հետևաբար, տվյալները կարող են սխալ լինել:
Նշվում է, որ այժմ վիճակագրությունը հաշվի է առնում այն բոլոր մահացած մարդկանց, որոնց կորոնավիրուսի թեստի արդյունքը դրական է եղել: Միևնույն ժամանակ, հաշվի չի առնվել թեստավորման և մահվան պահի միջև ընկած ժամանակահատվածը: