Հասարակություն 

Իմ երիտասարդության տարիներին հայ տղամարդիկ չէին կարող այսպես խոսել կանանց հետ. Մարգարիտա Սիմոնյանի ամուսինը ոչ պակաս աղմկահարույց գրառում է արել

analitik.am

Ես անկասկած ստորագրում եմ իմ սիրելի կնոջ ամեն բառի տակ, ստորագրում եմ կոչի տակ, որն ուղղված է Հայաստանի իշխանություններին: Այս մասին գրել է Տիգրան Քեոսայանը՝ խոսելով Մարգարիտա Սիմոնյանի վերջին աղմկահարույց գրառման մասին. «Հնարավոր է, որ միայն «թքած ունենալ» արտահայտությունը կփոխարինեի «махнуть рукой» արտահայտությամբ, ինչը չի փոխում ասվածի իմաստը»:

«Սիմոնյանի հրապարակումից հետո անընդհատ գրում են ինձ: Ոմանք հայհոյում են ինձ, որքան տաղանդները բավարարում է, պահանջում են, որ ծեծեմ կնոջս, փոխեմ նրա ազգանունը: Նույնիսկ ստորագրահավաք են սկսել այս հիմարության համար»,-գրել է նա:

«Այս ամենը խոսում է այն մասին, որ Փաշինյանի գլխավորությամբ ծիածանա-երիտասադրական կազմն արդեն կարողացել է ինչ-որ բան անել իմ հին ժողովրդի հետ: Իմ երիտասարդության տարիներին հայ տղամարդիկ չէին կարող այսպես խոսել կանանց հետ: Հայ-ռուսական համալսարանի ռեկտորը չէր կարող այսկերպ ձևակերպել իր բառերը, որոնց մեջ ակնհայտ երևում է վախկոտություն, դավաճանություն ու անշնորհքություն: Նախկինում սեռահասուն հայ տղամարդը չէր կարող ֆինանսավորում ստանալ այն երկրից, որի դեմ այսքան ակտիվ խոսում է: Դա անհարիր էր»,-նշել է նա:

Գրառմանը շարունակությունը՝ այստեղ

Նույն շարքից