Միջազգային 

Ի՞նչ է գրում արևմտյան մամուլը Մինսկ 2 համաձայնագրի մասին

analitik.am

The New York Times -ը գրում է.

՛՛Ուկրաինայի վերաբերյալ թարմ նախագիծը տալիս է հույսեր, բայց դրա հետ միասին կասկածներ է առաջ բերում: Մոտ օրերին պարզ կլինի, թե ինչքան է  խաղաղության հաստատման նոր  համաձայնագիրն արդյունավետ:

 

 

Լավատեսները պնդում են, որ ՛՛Մինսկ 2՛՛-ը կնքվել է եվրոպական երկու կարևորագույն լիդերների ներկայությամբ, ինչպես նաև Պուտինի և Պորոշենկոյի մասնակցությամբ, ուստի այն պետք է արդյունք տա: Վատատեսներն էլ կարծում են, որ համաձայնագիրն ուղղակի թաքցնում է որոշ չհղկված հարցեր, որոնք էլ հենց դրդել են դիմել  ռազմական գործողությունների: 


Այս համաձայնագիրը բավականին փխրուն է, քանզի չի տալիս հիմնական հարցերի՝ անջատողական տարածքների, Ուկրաինայի և Ռուսաստանի սահմանի նկատմամբ Ուկրաինայի հսկողության վերականգման և այլն,  լուծումների ճանապարհը՝ դրանք թողնելով ապագային:


 

Մասնակիցները չփորձեցին էլ թաքցնել, որ բավականին խոչընդոտներ կան: Մերկելը համաձայնագիրը բնորոշեց՝ որպես հույսի շող, սակայն ավելացրեց, որ խոսքերը պետք է ամրապնդվեն գործերով:

 

Քննադատներն ասում են, որ համաձայնագիրը կօգնի Մոսկվային պահպանել սառեցված հակամարտություն՝ երկար ժամանակով: 


 

Մոսկվան էլ  հայտարարեց, որ Կիևը հսկողություն կունենա սահմանի նկատմամբ միայն այն բանից հետո, երբ կարգավորվեն մյուս խնդիրները՛՛: 


 

 Der Spiegel-ը գրում է.


Ուկրաինայի վերաբերյալ համաձայնագրի շատ կետեր մշակված էին նախորդ հանդիպման ժամանակ էլ: Ավելացվածների մեջ կարևոր են  50-կմ բուֆերային գոտու ստեղծումը, շփման գծից ուկրաինական զորքերի հեռացումը, արդյունավետ մոնոտորինգի ստեղծումը, կրակի դադարեցման հաստատումը, Ուկրաինայի Ռադայի կողմից ոչ ավել, քան 30  օրում Դոնեցկի և Լուգանսկի առանձնացված շրջաններում տեղական ինքնակառավարման  ժամանակավոր կարգի ընդունումը և ամենակարևորը՝ Ուկրաինայում սահմանադրական բարեփոխումների անցկացումը, որը ենթադրելու է Դոնեցկի և Լուգանսկի առանձնացված շրջանների ապակենտրոնացում:

 


Եթե այս ամեն ինչն իրագործվի, ապա Եվրոպան և ԱՄՆ-ն կարող են կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ և վերացնել պատժամիջոցները: Սակայն, եթե կիրակի գիշերը մարտերը շարունակվեն, ապա Մինսկում կայացած հանդիպումը կարելի է անիմաստ համարել: Ինչպես ուկրաինական բանակում, այնպես էլ անջատողականների մոտ կան ջոկատներ, որոնք ՛՛խաղում՛՛ են միայն սեփական կանոններով:


 

 

The Foreign Policy -ն գրում է.


Ուկրաինայի և Ռուսաստանի (բառացի այսպես է ասվում հոդվածում) միջև կրակի դադարեցումը, որը ողջունվել է ԱՄՆ նախագահի կողմից, շատերը կարծում են, որ   Պուտինի հաղթանակն է, սակայն այն կօգնի Ուկրաինային խուսափել տնտեսական կոլապսից՝ թույլ տալով նրան դրամական հոսքեր ունենալ և փրկել տնտեսությունը վերջնական քայքայումից:

 

 

The Guardian-ի լրագրող Անգուս Ռոսկբորոն ( նախկինում ռուսական կառավարության խորհրդական, 2006-2009) գրում է, որ Պուտինն ու Պորոշենկոն դժվարությամբ միմյանց ձեռք սեղմեցին, և այն փաստը, որ քննարկումը շարունակվեց մի ամբողջ գիշեր, տեղիք է տալիս մտածել, որ նրանց ստիպեցին գնալ զիջումների, որոնք երկուսին էլ դուր չեն գալիս: Դա նաև նշանակում է, որ համաձայնությունը, որը վերջապես ձեռք բերվեց, շատ փխրուն է և բարակ մազից է կախված:

 

 

The Christian Science Monitor-ը գրում է.


Ներկայումս ռուս-ուկրաինական կոնֆլիկտն այլընտրանքային լուծում է պահանջում, ինչի մասին է վկայում միջնորդների ընտրությունը:  

Մինսկյան առաջին համաձայնագիրը կնքվեց ԵԱՀԿ-ի միջնորդությամբ՝ կազմակերպության, որը խորհրդանշում է համամարդկային արժեքներ, որոնք վեր են ազգային արժեքներից, իսկ երկրորդ համաձայնագիրը՝ ԵՄ-ի, որը ցանկանում է միավորել պետություններն ընդհանուր հետաքրքրությունների, միասնական արժույթի և բաց սահմանների գաղափարի շուրջ,  երկու հիմնական լիդերների միջնորդությամբ:


 

Կպահպանվի արդյոք հրադադարի ռեժիմը հարցին, պարբերականը պատասխանում է, որ դա կախված է , թե Պուտինը, ով ծայրահեղ ազգայնական է, իր երկրի ապագան կասոցացնի ԵՄ-ի և ԵԱՀԿ-ի նման կազմակերպությունների իդեալներին հավատարիմ լինելու հետ, թե ոչ: Այն, որ Պուտինն ընդունում է այդ կազմակերպություններին որպես միջնորդ կողմ, արդեն հուսադրող է:

Նույն շարքից