Հասարակություն Մշակույթ 

Վիեննայի օպերայում այլևս չի կարելի բացականչել «Բրավո»

analitik.am

Սեպտեմբերին Վիեննայի օպերան կբացի նոր սեզոնը: Օգոստոսի վերջին օպերայի կայքում հրապարակել են հաճախորդների համար հանձնարարականների թարմացված ցուցակը:

Հանդիսատեսներին խնդրում են զերծ մնալ «Բրավո» բացականչություններից (ընդգծելով, որ դա կարող է «շատ ծանր» լինել) և առաջարկում են կատարողներին սատարել բուռն ծափահարություններով:

Անվտանգության նոր միջոցները կապված են կորոնավիրուսի տարածման հետ: Այդ կերպ Վիեննայի օպերայի տնօրինությունը հույս ունի նվազեցնել վարակման ռիսկը այցելուների և աշխատակիցների համար:

Բացի դրանից, այցելուներին հանձնարարում են դնել դիմակներ, հետևել հեռավորությանը, օգտվել բուֆետում վճարման առանց շփման միջոցից և օպերայի ավարտից հետո երկար չնստել դահլիճում:

Նույն շարքից