Հասարակություն Տեսանյութեր 

Երկու ստենդ սրտիս ոտքով եկել եմ ու ընտրել քեզ, ինչո՞ւ ես դուխներս կոտրում. Ակցիայի մասնակիցը՝ Նիկոլ Փաշինյանին

 

Ես 70 տարեկան կին եմ, այսքան ղեկավար եմ փոխել, որևէ մեկի համար քվեարկության չեմ գնացել, քանի որ չեմ հավատացել: Բայց ձեզ համար երկու ստենդ սրտիս մեջ դրած Առինջ մոլի ժողովրդի հետ ոտքով իջել եմ հրապարակ, որպեսզի քվեարկեմ՝ մտածելով, որ դուք եկել եք ժողովրդի մասին մտածեք: Մեր դուխն ինչի՞ եք կոտրում: Այս մասին կառավարության մոտ հայտարարեց ակցիա անող առևտրով զբաղվող կանանցից մեկը:

Կնոջ խոսքերով, մարդիկ սովից կոտորվում են, պաշտոնյաներն ուզում են իրենց թոռների համար թանկարժեք ավտոմեքենաներ գնել, իսկ իրենք իրենց թոռնիկների համար չեն կարողանում ինչ-որ բան գնել. «Մենք աշխատում ենք ռայոնի մարդկանց հետ, ովքեր փող չունեն գնումներ անելու, մի հատ եկեք տեսեք, թե ինչ է կատարվում: Մարդիկ 8-10 հազար դրամով հարսանիքի շոր են ուզում գնել, քանի որ գումար չունեն»:

«Ամբողջ աշխարհին ստիպեցինք, որ ճանաչեն մեր ցեղասպանությունը, սակայն չենք կարողանում մեր երկրում ապացուցել, որ վիճակ չունենք այլևս: Պետք է բոլորը ոտքի դուրս գան, բոլորը, ովքեր ժամանակին կանգնեցին նրա կողքը»,-հավելեց նա:

 

  •  
  •  
  •  
  • 2
  •  
  •  
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից