Միջազգային 

ԱՄՆ-ը Եմենում «Ալ-Քաիդային» 500 մլն դոլարի զենք է նվիրել. The Washington Post

analitik.am

Ոչ ոք չէր կարող կանխատեսել, որ ԱՄՆ դիվանագիտության ևս մեկ հաջողություն արտասահմանում էպիկական աղետ կլինի, գրում է The Washington Post-ը: Իհարկե, պարզ էր, որ ԱՄՆ-ի գրեթե յուրաքանչյուր միջամտություն ավարտվել է ֆիասկոյով՝ եթե միայն նկատի չառնել ԱՄՆ ռազմաարդյունաբերական համալիրի կարծիքը, բայց Եմենում կատարվողը կարող է սենսացիա դառնալ:



Վաղուց պարզ է դարձել, որ Եմենում ևս ամերիկացիները հաջողության չեն հասնի: Երբ երկրի՝ ԱՄՆ-ի կողմից աջակցություն ունեցող կառավարությունը և նախագահը պաշտոնից հեռացան, իրավիճակը միայն լարվեց: Եմենը դեռ անցած ամիս լքեց ԱՄՆ դեսպանը, իսկ հիմա տարհանվում են զինծառայողները:



Միաժամանակ Պենտագոնը, չկարողացավ բացատրել, թե ուր է ավելի վաղ այդ երկիր փոխադրվող տեխնիկան և սպառազինությունը: Այդ զենքի արժեքը ավելի քան 500 մլն դոլար է, հայտնում է The Washington Post-ը:



Չնայած բացատրելու անհնարինությունը նշանակում է փաստացի կորուստ՝ ԱՄՆ-ում ամեն դեպքում գիտեն, թե ով է դարձել նոր տերը: Ամերիկացի պաշտոնյաների կարծիքով՝ «մտավախություններ կան, որ զենքը, ինքնաթիռներն ու սարքավորումը ենթակա են Իրանի կողմից աջակցություն ստացող ապստամբների կամ «ԱԼ-Քաիդայի» կողմից գրավվելու ռիսկին:



Անկարգությունների, ահաբեկչությունների և խռովությունների հետևանքով ԱՄՆ պաշտպանության նախարարությունը կորցրել է Ամերիկայից փոխադրվող հրազենի, ռազմամթերքի, գիշերային տեսանելիության պարագաների, պարեկային նավակների, ավտոմեքենաների և այլ սարքավորումների վերահսկման ունակությունը:



Իրավիճակը զգալիորեն վատացել է, երբ Եմենը լքեց դեսպանը, դեսպանատունը փակվեց, իսկ շատ ռազմական խորհրդատուներ լքեցին երկիրը:



Զենքը մատակարարվել է 2007 թվականից, ուստի ծավալները պարզապես վիթխարի են: Վերջին շաբաթներին ԱՄՆ Կոնգրեսի անդամները մի քանի փակ հանդիպումներ են ունեցել ամերիկացի զինվորական պաշտոնյաների հետ՝ պնդելով ռազմական սարքավորումների գրանցման հաշվին: Բայց Պենտագոնի ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենք տեղեկություն համարյա չունեն և գրեթե ոչինչ չեն կարող անել, որպեսզի կանխեն ուրիշի ձեռքը զենքի հայտնվելը:



Զենքը փոխադրվել է ԱՄՆ պաշտպանության նախարարության և Պետդեպի մասշտաբային ծրագրերի շրջանակներում: Պենտագոնը և ԿՀՎ-ն նաև փոխադրումներ են իրականացրել մասնագիտացված ծրագրերի շրջանակներում, ուստի մատակարարումների ստույգ ծավալները գնահատելը բարդ է:



Հետաքրքիր է, որ ամերիկացի զինվորական պաշտոնյաները հրաժարվում են պաշտոնական մեկնաբանություններից:



Ամերիկյան կառավարական պաշտոնյաներն ասում են, որ Եմենում «Ալ-Քաիդայի» մասնաճյուղերն ավելի իրական սպառնալիք են ներկայացնում ԱՄՆ-ի համար, քան ցանկացած այլ ահաբեկչական խումբ: Այդուհանդերձ, ամերիկացիները փաստացի իրենք են զինում «Ալ-Քաիդային»:



Սակայն ամերիկացի պաշտոնյաներն ասում են, որ «կորցրած զենքը դժվար թե փոխի ռազմական ուժերի հավասարակշռությունը, քանի որ զենք ունեցող բնակչության թիվը շատ մեծ է»:



Այդ իրավիճակում հաղթողն ԱՄՆ ռազմաարդյունաբերական համալիրն է, քանի որ ցանկացած արտահանում նշանակում է նոր պատվերներ և եկամուտ:

Նույն շարքից