«ԱՍ» մրցանակաբաշխություն Կորոնավիրուս Հասարակություն 

Հունգարիան չեղարկել է դիմակի ռեժիմը և պարետային ժամը

analitik.am

 

Հունգարիայում կորոնավիրուսային համաճարակի պատճառով սահմանված սահմանափակումների մեծ մասը կվերացվեն, այդ թվում՝ դիմակի պարտադիր ռեժիմը: Այս մասին հայտարարել է վարչապետ Վիկտոր Օրբանը Kossuth ռադիոյի եթերում:

«Պարետային ժամը և հասարակական վայրերում դիմակներ կրելու պարտավորությունը կչեղարկվեն»,-ասել է Օրբանը:

Նա նաև նշել է, որ երկիրը թույլ կտա բացօթյա միջոցառումներ անցկացնել ավելի քան 500 մարդու մասնակցությամբ, իսկ հարսանիքները կարող են անցկացվել առանց սահմանափակումների, մինչդեռ փակ վայրերում կազմակերպվող հանրային միջոցառումներին կթույլատրվեն մասնակցել միայն պատվաստվածներին:

Օրբանը նշել է, որ այդ միջոցներն ուժի մեջ մտնելու օրվա մասին որոշում դեռ չի կայացվել:

 

Նույն շարքից