Հասարակություն Ֆեյսբուք 

Նա շարունակում է մեր՝ հարկատուների հաշվին շրջագայել, «սեփական» ինքնաթիռով թռչում է Փարիզ, Բրյուսել, հրճվում և վայելում կյանքը. Ավետիք Իշխանյան

analitik.am

ՊԵՏՈՒԹՅՈՒ՞Ն, ԹԵ՞ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանը Արցախի գրավյալ տարածքներում նոր զորամասեր է տեղակայում, ամրապնդվում է նաև Հայաստանի տարածքում , գրավելով ռազմավարական բարձունքներ։

Ադրբեջանցի զինվորները ցինիկաբար հարձակվում և Հայաստանի տարածքում մեր զինվորներին են գերևարում, սպառնում, ծաղրում, նվաստացնում մեր գյուղերի հովիվներին, անասուններին գողանում։

Իսկ ու՞ր են հայկական բանակը, ոստիկանությունը, ազգային անվտանգությունը․․․և վերջապես պաշտոնակատար կոչեցյալը։ Այո՛ , նա թքած ունի այս ամենի վրա, մեր զոհերի, գերիների ճակատագրերը նրան բացարձակապես չեն հուզում, իսկ զոհվածների անարգված մասունքնե՞րը․․․Նա շարունակում է պետության, մեր՝ հարկատուների հաշվին շրջագայել, «սեփական» ինքնաթիռով թռչում է Փարիզ, Բրյուսել, հրճվում և վայելում կյանքը։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:

 

Նույն շարքից