Հասարակություն Ֆեյսբուք 

Ո՞ւմ ընտրել․ Կրեմլի և Քարվաճառի մասին․ Էդգար Էլբակյան

analitik.am

Էդգար Էլբակյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ո՞ՒՄ ԸՆՏՐԵԼ․ ԿՐԵՄԼԻ ԵՎ ՔԱՐՎԱՃԱՌԻ ՄԱՍԻՆ

  • Երեկվա գրառումիցս հետո, որ Հայաստան դաշինքից ու «ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» դաշինքից զատ որևէ այլ ուժի տրված ձայն, ըստ էության, հօգուտ կապիտուլյանտի է եղան ազնիվ քաղաքացիներ, որ նամակներ էին գրում՝ խնդրելով, որ բացատրեմ եղելությունը։ Չկողմնորոշված քաղաքացիները քիչ չեն։
  • Գիշերվա կողմ արդեն Togarma նախաձեռնության թելեգրամյան ձայնային զրուցարանում էի նույն հարցին պատասխանում։ Կփորձեմ նաև վիդեոտարբերակով պարզաբանել իրերի դրությունը, բայց ամենակարևոր ասելիքս կլինի ընտրություններից մի քանի օր առաջ…
  • Այդ ժամանակ ես կհրապարակեմ, թե Կրեմլի պատմական տեղեկանքների մեջ ինչ է գրված Քարվաճառի մասին։ Դուք ինձ հետ միասին կապրեք ազգային հպարտության և ազգային ամոթի նույն զգացումները, և ինքներդ կհասկանաք, թե ում օգտին է պետք քվեարկել։
  • Նկարում ես եմ՝ Քարվաճառի շրջանի Եղեգնուտ գյուղի տարածքում գտնվող միջնադարյան անանուն մատուռի մոտ, որը կապիտուլյանտը հանձնեց թշնամուն»։

 

Նույն շարքից