Քաղաքականություն Ֆեյսբուք 

Ժողովրդի անունից հոխորտացող այս անձը ժողովրդի խոսնակ չէ, այլ, պատկերավոր ասած, ինքնակոչ բարձրախոս․ Ոսկանյան

analitik.am

Պոպուլիզմի դասագրքային մեթոդաբանությամբ կապիտուլյանտն իրեն փորձում է ներկայացնել ժողովրդի իբր «խոսափող»։

Իրականում նա իրավասու է խոսել միայն իր անունից, առավելագույնը՝ իր ղեկավարած խմբակի և որևէ դեպքում չի կարող հանդես գալ որպես ժողովրդի «խոսնակ», որովհետև այժմ չունի նույնիսկ այն մանդատը, որը ստացել էր ընտրությանը 2018թ․ մասնակցած և «Իրենց քայլը» դաշինքի օգտին քվեարկած ընտրողներից։

Այդ մանդատը դադարել է գոյություն ունենալուց այն պահից, երբ հենց կապիտուլյանտն ինքն է իրեն զրկել դրանից՝ տալով հրաժարական, այսինքն հրաժարվելով 2018թ․ իրեն և իր ղեկավարած խմբակին տված քվեից։

Ուստի՝ ժողովրդի անունից հոխորտացող այս անձը ժողովրդի խոսնակ չէ, այլ, պատկերավոր ասած, ինքնակոչ բարձրախոս։

 

Վարդան Ոսկանյան

Իրանագետ

Նույն շարքից