Հասարակություն Ռազմական Ֆեյսբուք 

Այս տվյալները Ադրբեջանի ականազերծման աշխատանքների ազգային գործակալությունը հրապարակել էր մինչև մեր կողմից քարտեզների տրամադրումը․․․

analitik.am

Ադրբեջանի ականազերծման աշխատանքների ազգային գործակալության (ANAMA) պաշտոնյաները 2020 թվականի ձմռանը հայտնեցին, որ «ազատագրված» տարածքները ականներից մաքրելու համար կպահանջվի առնվազն 10-15 տարի:

Կազմակերպության խոսնակ Իդրիս Իսմայիլովը սակայն շտապեցրեց հանգստացնել ադրբեջանցիներին, որ «դա չի նշանակում, որ բնակիչները պետք է 10-15 տարի սպասեն տուն վերադառնալու համար»:

Ըստ նրա , նախ բնակավայրերը մաքրվելու են ականներից, և անվտանգ համարվելուց հետո ադրբեջանցիները կարող են բնակվել։

Նույն պաշտոնիյաի խոսքով «արոտավայրերը, վարելահողերը, անտառները և լեռները նույնպես պետք է մաքրվեն ականներից, ինչի համար տարիներ կպահանջվեն»։

2019 թ.-ին ANAMA- ի այն ժամանակվա տնօրեն Գազանֆար Ահմադովն ասել էր , որ կազմակերպության գործունեության ընթացքում, այսինքն 21 տարի, 804 քառակուսի մետր հող է մաքրել ականներից , կամ չպայթած ականներից:

Ըստ Landmine Monitor Report- ի , Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում ականապատված տարածքների ընդհանուր տարածքը կարող է տատանվել 350 քառակուսի կիլոմետրից մինչև 830 քառակուսի կիլոմետր:

Կրկին, ըստ պաշտոնական աղբյուրի, Ադրբեջանում 2013-2017 թվականներին ականներից մաքրվել է 19,44 քառակուսի կիլոմետր տարածք, ինչը նշանակում է տարեկան միջինը 4-5 քառակուսի կիլոմետր։

ANAMA- ի փորձագետների կանխատեսումը հիմնաված է հենց այս թվերի վրա, դրա համար նրանք ասում են, որ լավագույն դեպքում ականազերծումը կարող է ավարտվել 15 տարի հետո, և սա համարում են լավատեսական գնահատական, այսինքն՝ հնարավոր է այն ավելի երկարաձգվի։

Հիշեցնեմ, որ այս տվյալները Ադրբեջանի ականազերծման աշխատանքների ազգային գործակալությունը հրապարակել էր մինչև մեր կողմից քարտեզների տրամադրումը։

 

Կարեն Հովհաննիսյան

Ռազմական փորձագետ

Նույն շարքից