Հասարակություն Ֆեյսբուք 

Մարդիկ սկսեցին արթնանալ այն հիպնոսից, որի մեջ նրանց հետևողականորեն պահում էին․ Լևոն Քոչարյանը լուսանկարներ է հրապարակել

analitik.am

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդի Լևոն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Երկար տարիներ ամեն ինչ արվեց հորս կերպարը փոխելու ու հանրության առաջ նրան այլ կերպ ներկայացնելու համար:

Ինչպես խաբեցին 44 օր շարունակ ասելով, որ հաղթում ենք, այդպես էլ խաբել են շատ այլ հարցերում:

Այնուամենայնիվ մարդիկ սկսեցին արթնանալ այն հիպնոսից, որի մեջ նրանց հետևողականորեն պահում էին: Սա հուսադրում է իհարկե ու օգնում պայքարել:

Հիպնոսից արթնանալ պետք է բոլորին, որպեսզի միասին պահենք մեր պետությունն ու պետականությունը»։

Նույն շարքից