Քաղաքականություն Ֆեյսբուք 

Հայկական պայծառ Շուշին արդեն իրոք դժբախտ ու թուրքական են փորձում դարձնել համատեղ․ Շուշիում ապագա կա․․․

analitik.am

Ժամանակը և թուրքը, հայկական ժամանակը կանգ է առել, սև խոռոչ է, իսկ թուրքականը սրընթաց և հարձակողական առաջ է գնում: Թուրքիայի կրթության նախարար Զիա Սելջուքին Բաքվում Իլհամ Ալիեւին ոգևորել է՝ Էրդողանի այցի ընթացքում հանդիսավորապես կկատարվի թրքացվող Շուշիում նոր դպրոցի հիմնադրումը, ինչպես անցած, բայց այդպես էլ չավարտվող «44-օրյա» պատերազմը, այդ դպրոցը կբարձրանա թուրքական ֆինանսավորմամբ ու, ամենակարևորը, գաղափարաբանությամբ: Արցախի տարածքային զավթմանը հաջորդում է մշակութային, գաղափարաբանական զավթումը, որի նշանաբանը Նիկոլի ձևակերպումն էր՝ «Շուշին դժբախտ ու դժգույն քաղաք էր»:

Թուրքալեզու պետությունների համագործակցությունը՝ համաթուրքականությունը ցնծում է, իսկ հայալեզու համահայկականությունը՝ համրանում: էրդողանը հայտարարում է նոր արշավ Արցախում՝ «թուրքական հուշարձանների պահպանության և վերականգնման» արշավանք, որն իրենց համար տոն է դառնալու, հայկական տոնը փաշինյանական մուրճի տակ փշրված է, որովհետև այդ մուրճը միայն հայերի դեմ է, թուրքերը «կառուցողական» են.... Հայկական պայծառ Շուշին արդեն իրոք դժբախտ ու թուրքական են փորձում դարձնել համատեղ..... Շուշիում ապագա կա.....

 

Նարինե Դիլբարյան

Նույն շարքից