Հասարակություն Ֆեյսբուք 

Նիկո՛լ, հարմար ռակուրսից նկարելով ոչ մեկին չես խաբի. իրական պատկերը սա՛ է (լուսանկար)

analitik.am

Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնողը համապետական հանրահավաք էր հրավիրել Երևանի Հանրապետության հրապարակում և ուզում էր կրկնել 2018 թ-ի իր հաջողությունը...

Սակայն, կապիտուլյանտ դավաճանն ու իր թիմը, չնայած ձեռնարկած ջանքերին և ադմինիստրատիվ ռեսուրսի աննախադեպ կիրառմանն ու հազարավոր մարդկանց հրապարակ «բերման ենթարկելուն», միևնուն է խայտառակվեցին...

Հանրահավաքը սակավաթիվ է և, ըստ տարբեր տվյալների, «մասնակիցների» թիվը չի գերազանցում 12-20 հազարը...

Ի դեպ, ինչպես փետրվարի վերջին և մարտի 1-ի ազգադավ Նիկոլի հանրահավաքները նկարահանող օպերատորները, այնպես էլ հիմա նկարահանում են բեմի մոտակայքը, իսկ հիմա նաև կառավարության շենքի դիմացի մասը, որտեղ կա հոծ բազմություն... Հրապարակի մյուս կողմը դատարկ է...

Համեմատելով 2018 թ-ի ապրիլի վերջին և այսօրվա հանրահավաքի լուսանկարները կարելի է փաստել, որ թուրքի կողմից նսեմացված և նվաստացված Նիկոլը մսխել է այն վստահությունը, որը վայելում էր 2018 թ-ին, երբ եկավ իշխանության...

Գագիկ Համբարյան

Նույն շարքից