Քաղաքականություն Ֆեյսբուք 

Այս նեռին ձայն տվողը ձայն է տալու Հայաստանի՝ կրկին դժոխքում հայտնվելուն․ Ոսկանյան

analitik.am

Պարտվողական վարչախմբի հոգևարքի հանրահավաքի ժամանակ կապիտուլյանտը կրկին խոսեց այն մասին, որ մենք անցել ենք դժոխքի միջով։

Այո՛, և այդ դժոխք մեր ազգին ու պետությանը տարել է հենց ինքը, քանի որ նեռն ունակ է «առաջնորդելու» միայն դժոխք և ոչ մի այլ տեղ։

Ուստի, հունիսի 20-ին, Աստված մի արասցե, այս նեռին ձայն տվողը ձայն է տալու Հայաստանի՝ կրկին դժոխքում հայտնվելուն, որը չի կարելի անել ոչ մի պարագայում, ոչ մի պատճառաբանությամբ, ոչ մի տրամաբանությամբ։

Մենք աներկբայորեն ու հաստատակամորեն հավատում ենք հարությանը, և Հայաստանը կրկին հարություն է առնելու։

 

Վարդան Ոսկանյան

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից