Հասարակություն Ֆեյսբուք 

Ղժղժանը ղժղժում է հրապարակում և ոչ մեկի պետքը չի․․․

analitik.am

ԱՅՍՕՐ

Քանիցս գրել եմ, թե ինչպես են ինձ զարմացնում ու զայրացնում անտարբերները, նրանք ովքեր կարծես միանգամայն անտարբեր էին Արցախի կորստի, հազարավոր զոհերի նկատմամբ և իրենց հանգիստն էին վայելում երևանյան ռեստորաններում և սրճարաններում։ Այսօր, քիչ առաջ քայլում էի նույն երևանյան փողոցներով և ինչպես նախկինում, նույնպես սրճարանները լեփ-լեցուն էին։ Բայց․․․ այս անգամ ուրախացա։ Ուրախացա, քանի որ ղժղժանը ղժղժում է հրապարակում և ոչ մեկի պետքը չի։ Այս անգամ կեցցեք։

Հիշեցի հեռավոր 2008 թվականը։ Օպերայի հրապարակը եռում էր։ Հնչում էին սպառնալիքներ․ «Ովքեր այստեղ չեն տականքներ են և դավաճաններ»։ Պատահական փողոցում հանդիպեցի ղարաբաղյան շարժման տղաներից Աշոտ Հունանյանին։ Երկուսս էլ անհանգստանում էինք Օպերայի հրապարակում տիրող վայրենի մթնոլորտից։Աշոտն ասաց․

-Ժամանակին զայրանում էի, երբ բողոքի ցույցեր էին և շատերն անտարբեր նստած էին սրճարաններում։ Այսօր նրանց տեսնելով մտածում եմ․ ձեր ցավը տանեմ, հանկարծ այնտեղ չգնաք։

 

Ավետիք Իշխանյան

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից