Իրավական Ֆեյսբուք 

Նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը պետք է կայանա հուլիսի 5-ին՝ առանց Բարձր դատարան բողոքարկելու․ Սարկիսով

analitik.am

Մի փոքրիկ մասնագիտական դիտարկում...

ԿԸՀ-ն արդյունքները պաշտոնապես կամփոփի հունիսի 27-ին, որից հետո քաղաքական ուժերը հնարավորություն ունեն հուլիսի 2-ին, մինչեւ ժամը 18:00 դիմում ներկայացնել Սահամանդրական դատարան։

Եթե հուլիսի 2-ին մուտքագրվի դիմում Սահմանադրական դատարան, ապա Դատարանը ոչ ուշ քան հուլիսի 17-ը պետք է կայացնի որոշում։

ՍԴ-ն սույն տեսակ գործերով կարող է կայացնել հետեւյալ որոշումներից մեկը.

1) Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումը թողնել ուժի մեջ.

2) անվավեր ճանաչել Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումը եւ

ա. անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները,

բ. անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները եւ սահմանել մանդատների բաշխման կարգը,

գ. նշանակել ընտրությունների երկրորդ փուլ:

Քանի որ էական հիմքեր չկան, որպեսզի Սահմանադրական դատարանն անվավեր ճանաչի Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումը՝ դրանից բխող հետեւանքներով, ապա Սահմանադրական դատարան դիմելը լինելու է ոչ այլ ինչ, քան թանկագին ժամանակի վատնում, որը աշխատելու է ի վնաս պետականության ու պետության։

Ուստի, նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը պետք է կայանա հուլիսի 5-ին, առանց Բարձր դատարան բողոքարկելու:

 

Հրանտ Սարկիսով

Իրավաբան

Նույն շարքից