Հասարակություն Մշակույթ 

Մահացել է իտալացի երգչուհի և հաղորդավարուհի Ռաֆայելա Կառան

analitik.am

Երկուշաբթի մահացել է իտալացի հանրահայտ հաղորդավարուհի, երգչուհի և դերասանուհի Ռաֆայելա Կառան: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով իտալական աղբյուրին, հեռուստահաղորդավարուհին կյանքից հեռացել է 78 տարեկանում:

Կառայի նախկին զուգընկեր, խորեոգրաֆ Սերջո Յապինոն հայտնել է, որ երգչուհին խնդրել է իր համար հասարակ փայտե դագաղ պատրաստել և սափոր՝ մոխիրը պահելու համար: Յապինոյի խոսքով՝ թեև դերասանուհին սեփական երեխաներ չի ունեցել, օգնել է 150 000 անչափահասների, որոնց մասին հոգ է տարել հեռակա կարգով որդեգրման ծրագրի շրջանակում:

Կառան ճանաչում է ձեռք բերել 1970-1980-ականներին: Նրան մեծ համբավ է բերել A far l`amore comincia tu երգը:

Նույն շարքից