Անալիտիկ կենտրոն Տեսանյութեր Քաղաքականություն 

Հովիկ Աղազարյանն ուզում է սրճարան գնալ պետական բյուջեի հաշվի՞ն

analitik.am

 

Իմքայլական Հովիկ Աղազարյանը դրական է վերաբերվում նախագծին, որով պատգամավորներին գործուղումների համար տրվող գումարը 50 հազարից դառնալու է 250 հազար:

Սույն նախագիծը խորհրդարանում ներկայացրել են հենց իմքայլականները:

Աղազարյանի խոսքերով, այդ գումարը պետք է, որպեսզի պատգամավորն ավելի արդյունավետ աշխատի:

Նա այս կոնտեքստում խոսեց օրինակ ինչ-որ մեկի հետ սրճարան գնալու մասին՝ հայտարարելով, որ անհարմար է, եթե ամեն անգամ մյուս կողմը վճարի գումարը:

Պատգամավորն, իհարկե, համաձայն է, որ հանդիպումները կարող են լինել նաև ուղղակի փողոցում, սակայն հնարավոր չէ այդպես անել միշտ:

 

Նույն շարքից