Հասարակություն Ֆեյսբուք 

Հարց նախկիններին․ ինչպե՞ս բացատրել

analitik.am

Քիչ առաջ իմացա, որ ԱԺ-ում փոխադարձ կծոցներ են եղել 2016թ․ ապրիլյան պատերազմին ՔՊ աղանդի մասնակցության մասին։Չեմ անդրադառնա երկու կողմերի խոսքերին, այլ կներկայացնեմ իմ վաղեմի ընկերոջ պատմածը։ Պատերազմի ժամանակ ընկերոջս , որպես կամավոր ուղարկել էին Վարդենիսի զորամաս։ Նա բուն պատերազմի մասնակից չի եղել, բայց ողջ ապրիլը և մինչև մայիսի կեսերը մասնակցել է զորավարժությունների։ Մայիսի 4-ին, թե 5-ին զորամաս են եկել ՔՊ-ի մի քանի «կամավորներ», իրենց մարգարե Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Մայիսի 9-ին զորամասում հանդիսավոր արարողությամբ նշվել է հաղթանակի օրը։ Զինվորներն ու կամավորները հանդիսավոր շարքերով կանգնել են տրիբունայի առջև և զորամասի հրամանատարությունը ողջունել և շնորհավորել է բոլորին։ Հետո սկսել են կարդալ զորավարժությունների ժամանակ , իրենց լավ դրսևորած զինվորների և կամավորների անունները, նրանց հրավիրել տրիբունա և հանձնել պատվոգրեր։ Եվ, օ՜ զարմանք, կարդացվում է Նիկոլ Փաշինյանի անունը։ Վերջինս բարձրանում է տրիբունա, ստանում պատվոգիրը․․․կրակոտ ելույթ ունենում այնտեղից և մնում կանգնած հրամանատարության կողքին։ Հնչում է հանդիսավոր քայլերգը և զորավարժությունների մասնակցած զինվորներն ու կամավորները ռազմական քայլքով անցնում են տրիբունայի առջևով, որտեղ կանգնած էր նաև «հմուտ զորավար» Նիկոլ Փաշինյանը։

 

Ավետիք Իշխանյան

Նույն շարքից